▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արաբաթ «օմեգա», միայն Ալիևն ու Էրդողանն իրավունք ունեն խառնվելու՞ մեր ներքին գործերին»․քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գործակալ Արաբաթ «օմեգա», ըստ քեզ` միայն Ալիևն ու Էրդողանն իրավունք ունեն խառնվելու՞ մեր ներքին գործերին, որոնց կոշիկները շեֆդ լիզում է...Ի դեպ, ՀԱԵ֊ի գործերը բոլոր հայերին է վերաբերվում...»։

Չնայած Արարատ Միրզոյանը ասուլիսն ասաց, որ հպացիկ է հասցրել ծանոթանալ Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որտեղ ի դեպ, հստակ նշված է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը այդ երկրի ներքին գործն է, ՀՀ ԱԳ նախարարը պնդեց, թե լավ կլինի, որ «պարոն Լավրովը չխառնվի Հայաստանի ներքին գործերին»։

ՌԴ ԱԳ նախարարն իր ելույթում մտահոգիչ էր համարել եկեղեցու վրա հարձակումները։ Դա, ըստ երևույթին, դուր չի եկել Արարատ Միրզոյանին, որովհետև նա շարունակում է պնդել, որ ԱԱԾ զորքերով Մայր աթոռի վրա գնալը «եկեղեցական մի քանի գործիչների կողմից ՀՀ քաղաքականության գործընթացներին մասնակցելը» կանխելն էր, այլ ոչ թե իշխանությունների պայքար եկեղեցու դեմ։

***

Հայ Առաքելական եկեղեցու շուրջ հակամարտությունը պետք է լուծվի. ՌԴ-ն շահագրգռված է, որ այն չենթարկվի անհիմն հարձակումների։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո։

«Թեման քննարկվել է, լուրջ մտահոգություններ են արտահայտվել ՀՀ-ի ներսում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ։ Ակնհայտ է, որ սա մեր հարևանների ներքին գործն է, բայց, իհարկե հազարամյա Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումները մեծ մտահոգություն են առաջացնում»,- ասել է Լավրովը։ «Եկեղեցին ավանդաբար եղել է հայ հասարակության հիմնական հենասյուներից մեկը, և մենք իսկապես չէինք ցանկանա, որ այն ենթարկվեր անհիմն հարձակումների, ըստ էության՝ առանց որևէ լուրջ հիմքի։

Եվ մենք շահագրգռված ենք, որ այս հակամարտությունը, այս իրավիճակը հնարավորինս շուտ լուծվի՝ հիմնվելով Հայաստանի Սահմանադրության, հավատացյալների իրավունքների լիակատար հարգանքի վրա»,- ընդգծել է Լավրովը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին