▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ապօրինաբար ձերբակալվածների թվում է նաև ֆանտաստիկ հայրենասեր, իր գործի նվիրյալ Տեր Վրթանեսը»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատեհապաշտ անհայրենիքները առավոտվանից խառնել են բոլորիս հոգեկանները՝ հերթական անգամ հարձակվելով Հայոց Եկեեղցու վրա։ Գործընթացի միակ պատասխանատուն, օրվա կառավարիչն է, ում ձեռքին իրավապահ համակարգը դարձել է խամաճիկ՝ ում, ոնց ցանկանում ճկում է։
Առավոտյան Արագածոտնի թեմում ձերբայկալված 12 քահանաների մեջ է նաև իմ լավագույն ընկերներից մեկը՝ Տեր Վրթանես Բաղալյանը․ իմ՝ որպես քրիստոնիայի, դաստիարակության հարցում շրջադարձային դերակատարություն ունեցած մի մարդ, ում հետ ունեմ բազում ուրախ, ինչպես նաև տխուր ապրած օրեր։ Տեր հոր տեսակը պայքարող է, ֆանտաստիկ հայրենասեր և իր գործի նվիրյալ ու փայլուն գիտակ։
Տեր Վրթանեսը 16 տարի անտրտունջ իր հգևոր ծառայությունն է իրականցրել Օձունում՝ դառնալով հասարակության մերանը։ Նրա շնորհիվ Օձունի Սուրբ Աստվածածինը ճանաչելի դարձավ ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում։ Անուրանալի է այն վաստակն ու ներդրումը, որն ունեցել է Տեր Վրթանեսը Օձունի հոգևոր, մշակությանին ու հասարակական կյանքում։ Օձունում ապրող յուրաքանրչյուր մարդու նա անուն ազգանունով ճանաչում է, հատ-հատ գնացել է բոլորի տները՝ կնքել երեխաների, պսակ արել, թաղման կարգ ու տնօրհնեք կազմակերպել․ գրեթե ոչ մի միջոցառում՝ այդ թվում անձնական, չէր անցնում առանց Տեր հոր։
Ասելիքս հետևյալն է․ այսօր Տեր Վրթանեսին ապօրինաբար ձերբակալել են, տևական ժամանակ անգամ տեղյակ չէինք այդ փաստի մասին՝ 12 քահանայի ձերբակալել են, իսկ 6- մասին, այդ թվում Տեր Վրթանեսի, ընդհանրապես տեղեկություն չկար, թե որտեղ է գտնվում։
Օձունեցիներս պարտավոր ենք մեր զորակցությունն ու սատարումը հայտնել այն մարդուն, ով մեր գյուղում ունի անչափելի ու անսահման ծավալի մեծ ներդրում, պատմական ավանդ։
Տեր հայր ջան, քո անունն Օձունի բոլոր ժամանակների պատմության մեջ գրվելու է ոսկե տառերով, դա ես եմ քեզ խոստանում։
Պինդ կաց, ու համբերություն քեզ»։

Դիտեք նաև՝

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Հայ եկեղեցու կողմից վերջին 150 տարիների ընթացքում իրականացված գաղափարախոսությունն ու դիվերսիաները, ընդհանուր առմամբ, թյուրքական աշխարհի դեմ ուղղված գաղափարախոսության մի մասն են կազմում...»,- այդ մասին երեկ հայտարարել էր Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորներից Նասիբ Մահամալիևը։
Ադրբեջանցի պատգամավորը նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Հայ եկեղեցու առաջնորդը և նրա հրամանատարության տակ գտնվող բոլոր եկեղեցական գործիչները չէին ցանկանում ընդունել պարտությունը և վրեժխնդրության զգացումով կոչ էին անում հասարակությանը վրեժխնդրության՝ սերմանելով սադրանքի ոգի. «Այս սադրիչ քաղաքականությունը շարունակվում է նաև հիմա։ Հետևաբար, Փաշինյանը պետք է լուրջ, սկզբունքային դիրքորոշում ցուցաբերի այստեղ։ Ճիշտ է, վերջերս Փաշինյանը լիովին բացահայտել է Հայ եկեղեցու իրական դեմքը, հայ ժողովրդին ցույց է տվել Եկեղեցու ամենալուրջ խնդիրները և, դիմելով եկեղեցական հավատացյալներին ու հայ հասարակությանը, հայտարարել է, որ Գարեգինը պետք է հեռացվի Հայաստանի կաթողիկոսի պաշտոնից»։
Մինչ այս ադրբեջանցի պատգամավորի հայտարարությանը՝ Փաշազադեի ելույթի մասին գրառում էի արել երկու օր առաջ։
Փաստերը ցույց են տալիս․ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը հստակ հրահանգ է Բաքվի կողմից։ Ադրբեջանը երկարաժամկետ կտրվածքով նպատակ ունի գաղափարական ոչնչացման ենթարկել հայ պետությանը և հայ հանրությանը։ Այդ նպատակին էլ ծառայեցվում է իրենց Նիկոլ Փաշինյանը և նրա «Քանդենք պետությունը» կուսակցությունը։
Բացի այդ, Եկեղեցին միակ կառույցն է, որը ինստիտուցիոնալ և միջազգային առումով խոսում է Արցախի հարցի, էթնիկ զտման, ինչպես նաև մեր մշակութային ու հոգևոր ժառանգության մասին։ Եկեղեցու դեմ պայքարը պետք է դիտել բացառապես այս համատեքստում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին