Ադրբեջանի նախագահը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում: «Վաշինգթոնյան գագաթնաժողովի առանցքային արդյունքներից էր TRIPP-ը՝ «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման», որը կապահովի անխոչընդոտ հասանելիություն Զանգեզուրի միջանցքով և կամրապնդի տարածաշրջանային կապերը»,-Ալիևի խոսքերն է փոխանցում Trend-ը:
***
Ադրբեջանը մտել է նոր դարաշրջան, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում իր ելույթում։ «Մենք հաղթեցինք և՛ պատերազմում, և՛ խաղաղությունում։ Մենք վերջ դրեցինք օկուպացիային և սկսեցինք վերակառուցումը։ Հաղթեց արդարությունը, ամրապնդվեց ինքնիշխանությունը, և ձեռք բերվեց փաստացի խաղաղություն։ Մենք պատրաստ ենք կիսվել այս դրական փորձով»,- նշել է հակառակորդ պետության ղեկավարը։ *** |
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների շուրջ: Նա նշել է, որ Ադրբեջանը առաջ է քաշել միջազգային իրավունքի վրա հիմնված հինգ հիմնարար սկզբունք և ներկայացրել է խաղաղության պայմանագրի նախագիծ։ «Այնուհետև մեր նախաձեռնությամբ սկսվել են նախագծի տեքստի շուրջ բանակցությունները, որոնք տևել են 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի ամառը։ Չնայած տարբեր սադրանքներին, բանակցությունները տվել են դրական արդյունքներ, քանի որ դրանք անցկացվել են բացառապես երկկողմանի հիմունքներով՝ առանց որևէ արտաքին միջամտության», - ընդգծել է Ալիևը։ |