▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Վարդապետյանի եղբայրն աշխատանքի է անցել ՀԷՑ-ում

«Հրապարակ»-ը գրում է․ «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի եղբայրը՝ Տիգրան Վարդապետյանը, որը Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալն էր և իր դիմումի համաձայն նախորդ ամիս ազատվեց պաշտոնից, աշխատանքի է տեղավորվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում։ Այն ՀԷՑ-ում, որը պատկանում է «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին և որն այժմ Նիկոլ Փաշինյանը որոշել է պետականացնել: Մեզ ասել էին, որ նա մասնավոր ոլորտում աշխատանքի անցնելու առաջարկ է ստացել: Պարզվում է՝ Աննա Վարդապետյանի եղբայրը նշանակվել է ՀԷՑ-ի տնօրեն Նարեկ Կարապետյանի` Սամվել Կարապետյանի եղբորորդու խորհրդական։
Նախօրեին ՀԷՑ-ը հայտարարեց, որ իր լիակատար աջակցությունն է հայտնում ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին։ Հետաքրքիր է` այս հայտարարությանը գլխավոր դատախազի եղբայրը միացե՞լ է, ինչպե՞ս է անձամբ վերաբերվում այն ապօրինի մեղադրանքին, որի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է իր քրոջ ղեկավարած կառույցը ու դատարանում էլ պաշտպանելով առաջադրված մեղադրանքը՝ միջնորդում է, որ կալանք կիրառեն»։

***

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործարար-բարերար Սամվել Կարապետյանը, ով արդեն երկու օր է, ինչ գտնվում է Արմավիրի քրեակատարողական հիմնարկում, պահվում է խիստ հսկողության պայմաններում։

Իրավապահ շրջանակների մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կարապետյանը մեկուսացված է, գտնվում է կարանտինային ռեժիմում և պատիժը կրում է միայնակ։ Նրա խցի դռան մոտ շուրջօրյա հսկողություն է սահմանված։ Արմավիրի ՔԿՀ-ն համարվում է ամենախիստ և ամենաբարդ պայմաններով քրեակատարողական հիմնարկներից մեկը Հայաստանում, որտեղ պահվում են և՛ դատապարտյալներ, և՛ կալանավորներ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին