▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աննա Հակոբյանն իր վարսավիրի ամուսնու համար միջամտե՞լ է»

«Աննա Հակոբյանն իր վարսավիրի ամուսնուն ԱԱԾ մեկուսարանի պետ նշանակելուն միջամտե՞լ է»,- «Արմլուր»-ի այս հարցն ուղղված էր ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։ «Այն անձը, ով նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ, հանդիսանում է քրեակատարողական համակարգի ծառայող, նախկինում զբաղեցրել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը և, անկեղծ ասած, չեմ տիրապետում այն ինֆորմացիային, որ դուք նշեցիք։ Բայց թե ով ում ամուսինն է, ի՞նչ կապ ունի նշանակումների հետ»,- պատասխանել է Արդարադատության նախարարը։

Հիշեցնենք, ըստ լուրերի, Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը՝ Ռոբերտ Թամարյանը, օրեր առաջ նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին