▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող անձը հայտնի է. նոր մանրամասներ. armlur.am

 

«Վեցերորդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող անձը հայտնի  է: Armlur.am-ի  տեղեկություններով, րոպեներ առաջ Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տարել մի քանի անձի, որոնցից մեկն Անիի սպանության մեջ կասկածվողն է: Մեր ունեցած տեղեկությունը փորձեցինք ճշտել ոստիկանությունից, վերջիններս չհերքեցին, սակայն հրաժարվեցին մանրամասներ հայտնել: Ավելի վաղ հայտնել էինք, որ Աջափնյակ վարչական շրջանում էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունը զուգորդված է եղել ավազակային հարձակմամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ): Անի Մաջնունյանին հասցվել է դանակի 58 հարված, իսկ հանցագործը դանակի շեղբը թողել է զոհի մարմնում: Էքստրասենսի բնակարանն ամբողջությամբ տակնուվրա արված է եղել, կահույքի դարակները՝ հանված, հագուստները՝ թափթփված։ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/399213/ 

armlur.am-ը գրում է, որ «Վեցերորդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող անձը հայտնի  է:

Կայքի  տեղեկություններով, րոպեներ առաջ Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տարել մի քանի անձի, որոնցից մեկն Անիի սպանության մեջ կասկածվողն է: Մեր ունեցած տեղեկությունը փորձեցինք ճշտել ոստիկանությունից, վերջիններս չհերքեցին, սակայն հրաժարվեցին մանրամասներ հայտնել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աջափնյակ վարչական շրջանում էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունը զուգորդված է եղել ավազակային հարձակմամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ): Անի Մաջնունյանին հասցվել է դանակի 58 հարված, իսկ հանցագործը դանակի շեղբը թողել է զոհի մարմնում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին