ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը (էն տարիներին, երբ դեռ կարկառուն ՀՀԿ-ական չէր, իսկ Վանաձորն էլ Կիրովական էր) ավտոկայանում սպասում է իր հայրենի Կիրովական գնացող ավտոբուսին, մեկ էլ տեսնում է հին զինվորական շորերով մեկին, որն անցնում է մարդկանց միջով ու կանչում.
- Թերթեր, ամսագրեր, գարասկոպներ, էրոտիկա, անեկդոտներ...
Դե ՎԲ-ն էլ ժամանակ սպանելու համար բիձուն կանչում է, մի հատ 10 կոպեկանոց (հիշո՞ւմ եք 10 կոպեկանոցը) մեկնում ու ասում՝
- Անեկդոտներ...
Բիձեն նայում է 10 կոպեկանոցին, նայում է ՎԲ-ին, կոպեկը դնում է գրպանը ու.
- Մի անգամ, հայը, ռուսը, վրացին...
ՎԲ-ն մտքում. «Արա, լավ ա էրոտիկա չուզեցի...»