«Ինչպե՞ս կարելի է՝ Հայ առաքելական եկեղեցին և պետականությունը բախում ունենան. Կարելի բա՞ն է սա»,- այս մասին հայտարարել է Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանը։ Պատրիարքը մի պատմություն պատմեց՝ եզրահանգելով՝ մշուշի պատճառով եղբայրներն իրար որպես թշնամի են տեսնում։ «Հայաստանի վիճակը ես այսպես եմ տեսնում․ մշուշ կա, հատկապես 44 օրվա պատերազմից հետո այնպիսի մշուշ իջավ մեր ազգին վրա, որ աչք աչքի չես տեսնում, հայը հային թշնամի է դարձել, հայը հային ամբաստանում է, ամեն մարդ ամեն տեղ դավաճան է տեսնում, ամեն մարդ բոլոր կործանումների համար մեկ մարդուն պատասխանատու գտնել է ուզում։ Այդպես չէ, մշուշն է այդպես ցույց տալիս։ Ինչպե՞ս կլինի Հայ առաքելական եկեղեցին և պետականությունը բախում ունենան։ Սա կարելի՞ բա՞ն է, մտածվա՞ծ բան է։ Երբ որ պետություն չկար, մենք հազարամյակներ ի՞նչ աղոթեցինք, որ Աստված պետականություն շնորհի հայ ազգին։ Հետևաբար, սիրելինե՛ր, պետք է աղոթենք և խնդրենք՝ քիչ խոսել, որովհետև քիչ գիտենք մենք դեպքերի մասին, քիչ գիտենք այդ քաղաքական շարժումների, ընթացքի, նպատակների մասին։ Մենք Սփյուռքի մեջ ենք, պետք է հետաքրքրվենք և աղոթենք, որ Քրիստոսը շարժման անցնի։ Այնպես որ ես իմ աղոթքները կուղղեմ մեր հայրենիքի բարօրության համար, անդորրության համար, և ձեր բոլոր աղոթքները հավաքեմ, խաղաղություն թող լինի։ Աստված մեզ այդ իմաստությունը տա՝ հայի աչքերում մենք տեսնենք եղբայրը և քույրը»։ Դիտեք նաև՝ |
«Անեկդոտ կպատմեմ, կհասկանաք իմ կարծիքը»․ Պոլսո պատրիարքը՝ Եկեղեցու դեմ Փաշինյանի հարձակումների մասին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին