Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Մի օր տղան ու աղջիկը քայլում են փողոցով, մեկ էլ նրանց դիմաց է դուրս գալիս Արա Աբրահամյանը և ասում.
-Կամ պետք է իմ կուսակցության անդամը դառնաք, կամ էլ պետք է ձեր հետ 1 ժամ ռուսերեն խոսեմ ու դուք ստիպված լինեք լսել:
Տղան ու աղջիկը քցում-բռնում են ու հասկանում, որ ավելի լավ է դառնան Արա Աբրահամյանի կուսակցության անդամ, քան թե...
Տղան մոտենում է նրան և ասում` Արա.
-Արա չի քեզ համար, Աբրահամյան է,- գոռում է Արա Աբրահամյանը, ում թիկնապահները սկսում են ծեծել տղային...
Նրանք ծեծում են նրան կես ժամ, մի ժամ, երկու ժամ...
Աղջիկը, ով կողքից հանգիստ հետևում է այս ամենին, զգում է, որ տղային արդեն չափից շատ են ծեծում և մոտենում է, որպեսզի բաժանի: Այդ ժամանակ Արա Աբրահամյանը մոտենում է աղջկան ու ասում.
-Կակ գավարիլ օդին ֆիլոս, նիչեվո սլիշկոմ...
Եվ հեռանում է...