▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անծանոթ տղամարդը մոտեցել է դպրոցից տուն վերադարձող աղջկան՝ ցանկություն հայտնելով ուղեկցել տուն

Մայիսի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում գործող հիմնական դպրոցից տուն գնալու ժամանակ 9-ամյա աղջկան է մոտեցել անհայտ քաղաքացի, ներկայացել որպես նրա հոր ընկեր և ցանկություն հայտնել ուղեկցել տուն։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, երեխայի հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխան չի հավատացել այդ տղամարդուն և ճանապարհը շարունակելով հեռացել է։ Ոստիկաները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ տղամարդու ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին