Ռուսաստանցի  հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովան ժամանակ առ ժամանակ երկրպագուներին  ուրախացնում է իր փարթամ մարմնաձևերի բաց լուսանկարներով: Սակայն այս անգամ  Վոլոչկովայի «զոհն» է դարձել պարկեշտ և հարգելի մարդ՝ Հայաստանի  մայրաքաղաքի քաղաքապետը, հայտնում է ռուսական НТВ հեռուստաընկերության  կայքը:
Աղբյուրն արձանագրում է,  որ Runet-ը և հատկապես Twitter-ն ակտիվորեն քննարկել են պարուհու և Երևանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդիպումը: Իսկ նշվածի վերաբերյալ НТВ-ի  թուիթը այսպիսի բովանդակություն ունի. «Վոլոչկովայի կուրծքը ապշեցրել է  Երևանի քաղաքապետին»:
«Այդ  հանդիպումը, սակայն, հիշվել է ոչ նրանով, ինչի մասին Վոլոչկովան ու  Մարգարյանը զրուցել էին քաղաքապետի նստավայրում. այդ ժամանակ նրանք  քննարկել էին Վոլոչկովայի նախօրեի բարեգործական համերգը՝ «Անաստասիան՝  Հայաստանի երեխաներին» խորագրով»,- նկատել է НТВ-ն:
Երևանի քաղաքապետի հետ հանդիպման մասին Վոլոչկովան պատմել է իր Twitter-ում՝ զետեղելով նաև լուսանկար:
Ուշագրավ է, որ նկարին կից գրության մեջ պարուհին քաղաքապետին պարզապես «Տարոն» է ներկայացնում:
Աղբյուրը  նկատում է, որ Վոլոչկովան Մարգարյանի հետ հանդիպման էր գնացել բաց  սև-արծաթագույն զգեստով, որը զարդարված էր իր՝ այդքան սիրելի ժանյակներով:
Ըստ  НТВ-ի՝ «պարուհու զգեստի լանջաբացվածքն այնքան խորն է եղել, որ գրեթե  երևակայության տեղ չի թողել: Նաստյայի կուրծքը… բառի բուն իմաստով դուրս էր  գալիս շորի միջից, որի տակից նույնիսկ կրծկալի առկայության ակնարկ չկար»:
Twitter-ի օգտատերերը Անաստասիային խորհուրդ են տվել զգույշ լինել «թեժ հայ տղաներից»:
ՌԱՖԱԵԼ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՄԸ` իր ֆեյսբուքյան էջից
      

