▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անահիտ Ավանեսյանն ինձ փորձել է պարտադրել համաձայնվել 87 մլն դրամի գոյություն չունեցող «խախտումների» հետ. Նազինյան

Նյուզ-ը գրում է․ «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն, այո՛, փորձել է ինձ պարտադրել համաձայնվել Հանձնաժողովի կազմած՝ ավելի քան 87 միլիոն ՀՀ դրամի գոյություն չունեցող «խախտումների» հետ։ Նման հայտարարություն է տարածել Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նախկին տնօրեն Սուրեն Նազինյանը՝ արձագանքելով մայիսի 12-ին Առողջապահության նախարարության պաշտոնական պարզաբանմամը, թե ինքը մայիսի 10-ին hetq.am-ի հետ հարցազրույցում իբր ստահոդ և մանիպուլյատիվ պնդումներ է արել։

«Պատասխանատու կերպով վերահաստատում եմ, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն, այո՛, փորձել է ինձ պարտադրել համաձայնվել Հանձնաժողովի կազմած՝ ավելի քան 87 միլիոն ՀՀ դրամի գոյություն չունեցող «խախտումների» հետ։

Հաշվի առնելով, որ նախարարության պարզաբանման առաջին կետի վերաբերյալ ասելիքը ծավալուն է, երկրորդ և երրորդ կետերին կանդրադառնամ առաջիկայում։

Մանրամասն ներկայացնում եմ, թե իրականում ինչպիսին է եղել նախարարություն պարզաբանման առաջին կետով նշված «աշխատանքային նորմալ պրոցեսը»։

ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի հուլիսի 19-ի թիվ 3124-Ա հրամանով ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության (այսուհետ՝ ՊԱԳ) հանձնաժողովի (կազմը՝ ՊԱԳ-ի պետի տեղակալ Կարեն Միքայելյան (հանձնաժողովի նախագահ) և ՊԱԳ-ի փորձագիտական գնահատման և մշտադիտարկման 1-ին բաժնի պետ Նաիրա Ավետիսյան) կողմից 2022 թվականի հուլիսի 20-ից մինչև 22-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ Կենտրոն) կատարված դիտարկումների արդյունքում կազմված առաջին եզրակացությունը էլեկտրոնային եղանակով ինձ էր ուղարկվել 2022 թվականի օգոստոսի 12-ին։ Համաձայն եզրակացության՝ Կենտրոնում արձանագրվել էր ընդհանուր՝ ավելի քան 260 միլիոն ՀՀ դրամի խախտումներ։

2022 թվականի օգոստոսի 26-ին իմ կողմից Հանձնաժողովին ներկայացվեցին համապատասխան առաջարկություններ և դիտողություններ, որով Կենտրոնն իր հիմնավոր անհամաձայնությունն էր հայտնել Հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ՝ համաձայնվելով միայն շուրջ 3 միլիոն ՀՀ դրամի խախտումների փաստի հետ։

Ի դեպ, հարկ է հատուկ նշել, որ մեր 23 էջանոց առաջարկություններն ու դիտողությունները, նախքան Հանձնաժողովին ուղարկելը, նախարարի պահանջով օգոստոսի 24-ին ուղարկել էի հե՛նց իր պաշտոնական էլեկտրոնային փոստին, որից հետո իր իսկ հանձնարարությամբ՝ Հանձնաժողովին։ Այսինքն՝ նախարարը մեր կողմից ներկայացված առարկությունների բովանդակությանը տեղեկացել էր անգամ նախքան Հանձնաժողվին այն ուղարկելը։ Իրավաբանական կրթություն ունեցող Անահիտ Ավանեսյանը վստահաբար տեսել և համոզվել էր՝ Կենտրոնում ավելի քան 260 միլիոն ՀՀ դրամի խախտումներ չկան։

Մասնավորապես, համաձայն հանձնաժողովի եզրակացության՝ Կենտրոնի կողմից 2020 թվականից 2022 թվականի ընթացքում բուժանձնակազմին չէր վճարվել ընդհանուր 144.167.949 ՀՀ դրամ, ինչպես նաեւ չվճարված աշխատավարձի 20 տոկոսի չափով հաշվարկվել էր տուգանք՝ 28.833.589 ՀՀ դրամ։ Կենտրոնը մանրամասնորեն ներկայացրել էր, որ Հանձնաժողովի եզրակացությունն այս մասով բոլորովին անհիմն է և հակասում է Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքներին»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին