▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսնության արգելքի պատճառով զույգը փորձել է կտրել իրենց կոկորդները

Life.panorama.am-ը գրում է, որ Հնդկաստանում ամուսնության արգելքի պատճառով զույգը փորձել է ինքնասպանություն գործել: Արգելքի պատճառը եղել է այն, որ նրանք պատկանում են տարբեր կրոնների՝ հինդուիզմ և իսլամ:

Ինչպես նշել է ոստիկանության ներկայացուցիչը, սիրահարները փորձել են կտրել իրենց կոկորդները: Նրանց գտել են Թաջ-Մահալի տաճարում՝ արյան լճակի մեջ: Բժիշկներին հաջողվել է նրանց փրկել և, նշվում է, որ այժմ նրանց վիճակը կայուն է:

BBC-ի թղթակիցը նշում է, որ Հնդկաստանում դեռ ուժեղ են ավանդույթները, որոնք թույլ են տալիս ամուսնությունը միայն նույն կրոնին պատկանող անձանց միջև:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին