▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսինների և նրանց ծնողների միջև փոխհարաբերություններն տանելի դարձնելու մի քանի սկզբունքներ

Անկախ նրանից նորապսակներն առանձին են ապրում, թե ոչ, գործ են ունենում մեկ այլ ընտանիքի հետ: Փոխհարաբերություններն ավելի տանելի դարձնելու համար պահպանեք մի քանի սկզբունքներ, որոնք ձևավորվել են կանանց մոտ տարիների փորձից...

1. Մի քննարկեք ձեր հարազատներին ամուսնու ընտանիքում և թույլ մի տվեք նրանց դա անել:

2. Աշխատեք ինչքան հնարավոր է քիչ բան պատմել ձեր և ձեր հարազատների անցյալից:

3. Երբեք մի քննադատեք ամուսնուն ծնողների ներկայությամբ, որովհետև եթե անգամ համոզված լինեն, որ ճիշտ եք, կսկսեն ատել ձեզ:

4. Բոլոր տեսակի վեճերը, պահանջները արեք առանց կողմնակի ներկայության:

5. Համոզելու, հարց լուծելու համար մի ներառեք ծնողներին, փորձեք ինքնուրույն:

6. Ոչ մեկի հետ կոնֆլիկտի մի գնացեք, մի ապացուցեք, որ կատուն ճղող հարս եք, արեք ձեր մտածածն առանց երկար-բարակ խոսելու:

7. Եթե չի հաջողվել տվյալ պահին արժանի պատասխան տալ, այլևս մի անդրադարձեք տվյալ խոսակցությանը:

8. Ծնողների հետ կոնֆլիկտի մասին երբեք ամուսնուն առաջինը մի պատմեք:

9. ՄԻ թողեք ձեր փոխարեն պլանավորեն ձեր ընտանիքի հարցերը, երբեմն հրաժարվելով անգամ ֆինանսավորումից:

10. Ամուսնու ծնողներից փող ուզեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում, իսկ եթե անգամ բյուջեն ընդհանուր է, կանացի կենցաղային պահանջմունքերի համար գումարն առանձնացրեք...

շարունակելի...

Քրիստինե Բեժանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին