ԱՄՆ-ում տեղի կունենա ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի
Սիրելի՛ հայրենակիցներ,
Նոյեմբերի 8-ին, շաբաթ օրը, առավոտյան ժամը 7:00-ին, Գլենդելի Սուրբ Մայր Աստվածածին եկեղեցու բակից կմեկնարկվի ավտոերթ՝ դեպի Նևադա նահանգի Հենդերսոն քաղաքի ձերբակալվածների պահման կենտրոն, ի աջակցություն Վարդան Ղուկասյանի։
Ավտոերթի անցկացումը համաձայնեցված է Հենդերսոնի ոստիկանության հատուկ ստորաբաժանման հետ։
Կոչ ենք անում Վարդան Ղուկասյանի բոլոր աջակիցներին միանալ այս խաղաղ նախաձեռնությանը և միասին բարձրաձայնենք արդարության մեր ձայնը։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ 424 413-68-84
 
      


 
           
             
             
             
             
             
            