▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱՄՆ-ում մեր փոխարեն այլոք որոշում են հայի ապագան»․ Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չենք կարող մեր ժողովրդից ակնկալել քննադատական մտածողություն (ընդհանրապես մտածելու ունակություն), երբ ամբողջ կրթական համակարգը` դպրոցներից մինչև համալսարաններ սովորեցնում է միայն հիշել և ենթարկվել. մտածել և վերլուծել գոյություն չունի։
Նույնիսկ մանկապարտեզներում լավագույնը համարվում է «խելոք մնացողը»։ Երբ հարցնում ես՝ ոնց է եղել երեխան, շատ դաստիարակներ և դայակներ պատասխանում են` խելոք է եղել։ Երեխային էլ ընթացքում վախեցնում են` խելոք մնա, թե չէ ծնողներիդ կասեմ, կամ էլ թե՝ խելոք մնա, այլապես (ինչ-որ վախեցնող բան) ...
Շատ վատ է, որ խելոք եք եղել։ Խելոք լինող` ենթարկվող, ենթարկեցնող կրթական համակարգի հետևանք է համատարած կամակատարության երևույթը` ոստիկանականից մինչև դատական համակարգեր, գործադիրից մինչև օրենսդիր համակարգեր. Թե բա` քաղաքականությանը չենք խառնվում, իսկ իրականության մեջ` իրենց արգելել են մտածել՝ մանկապարտեզից սկսած, պահանջել և պահանջում են հիշել (դասն անգիր անել) և ենթարկվել (խելոք մնալ)։ Այսքանը։
Եվ հետևաբար այնժամ, երբ մեր փոխարեն այլոք ԱՄՆ-ում հիմա, իսկ նախորդիվ այլ վայրերում առանց հայերի որոշում են հայերի ապագան, հայը վախեցած և խելոք սպասում է փրկիչների։ Այնինչ հենց ինքն է իր ներկան ու ապագան որոշողը, բայց ինքը վարժեցՎել է խելոք մնալ։
Անգիր արեք այս տեքստը, ու եթե կարծում եք՝ դուք տարբեր եք, հայելու մեջ նորից ձեզ նայեք, հարց տվեք ինքներդ ձեզ՝ իսկ վերջին անգամ ե՞րբ եք ընդդիմացել որևէ անարդարության, ե՞րբ եք ոչ ասել, և ե՞րբ եք «խելոք մնացել»։ Եվ կհասկանաք, որ ավելի շատ «խելոք եք մնացել» և համաձայնվել եք, որ ձեր փոխարեն այլոք որոշեն, համաձայնվել եք ակնհայտ և բացահայտ անարդարությունների իրագործմանը հենց ձեր աչքի առաջ։ Համաձայն չե՞ք. Ճաղերի հետևում Արքեպիսկոպոսները այլ բան են վկայում»։

***

ԱԺԲ անդամ Սամվել Ասլիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թրամփը պատին է դեմ տալու և՛ ալիևին, և՛ մեր էշին։
Մենք Զելենսկի չունենք, որ կարողանա ասի «ոչ» և այլ առաջարկներով առաջ բերի հայկական շահը։ Օրինակ՝ ասի, որ միջանցքը պետք է մնա ՀՀ ինքնիշխանության տակ, իսկ դուք կարող եք փոքրիկ ռազմաբազա բերել ու տեղադրել Սյունիքում։ Իսկ խաղաղության պայմանագրին` այո, բայց ո՛չ այս տեսքով:
Բայց մեր էշը կզելու է։
Սակայն կա մեկ լավ սցենար. ալիևը կարող է մերժել, քանի որ իրենց պետք է ավելին, քան այն պայմաններով խաղաղության պայմանագիրը, որ առաջարկվում է։ Այդ դեպքում ալիևի գործերը կարող են վատ գնալ։
Բայց հնարավոր է լինի այլ տարբերակ։
Ռուսները և թուրքերը կարող են մեր էշին դրդել, որ մերժի բոլոր առաջարկները։ Այդ դեպքում նրանք թքելու են Հայաստանի վրա, և մենք դառնալու ենք ռուսի ու թուրքի կեր։ Կամ էլ Արևմուտքը նրան կփոխի, ու գուցե շանս լինի՝ նորմալ իշխանություն բերելու։
Ապրենք՝ տեսնենք։ Բայց մի բան պարզ է. Հայաստանը օբյեկտի կարգավիճակում է, ում ով ինչպես ուզի՝ օգտագործելու է։
Օբյեկտին չեն հարգում։ Օբյեկտից պոկում են իրենց շահը։ Օբյեկտի հետ «քնում» են, բայց չեն ամուսնանում»։

***

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ-ի հովանու ներքո Սյունիքով նախատեսվող միջանցքը փաստացի դուրս է բերվելու Հայաստանի իրավազորությունից՝ փոխանցվելով մի երկարաժամկետ կառավարման մեխանիզմի, որը կարող է գործել առանց հայկական վերահսկողության:
Ըստ նախնական արտահոսքերի՝ ադրբեջանական կողմը ոչ միայն չի ենթարկվելու որևէ հայկական իրավական մեխանիզմի, այլև չի հանդիպելու մաքսավորի և ազատված է լինելու պատասխանատվության ցանկացած գործիքակազմից, ինչն էլ դարձնում է այս ամբողջ գործընթացը ոչ թե փոխադարձության, այլ միակողմանի ծանր զիջման հերթական օրինակ՝ կապիտուլացիա 2, որը ներքին սպառման համար հաստատ փաթեթավորվելու է խաղաղության հաստատման մասին աղմկոտ քարոզչությամբ ու ներկայացվելու է որպես պատմական նվաճում, որի դիմաց գործող իշխանությունը ակնկալում է ոչ միայն արտաքին լեգիտիմություն և ներքաղաքական «անդորր»՝ պատրաստվելով 2026-ի ընտրություններին, այլև նաև ստանալու է լուռ համաձայնություն՝ ներքին ճնշումների, քաղաքական հետապնդումների և նոր ռեպրեսիաների իրականացման հարցում...
Պատմության վատ շրջապտույտը կրկնվում է. եթե 2022-ի Պրահայի գործընթացով զոհաբերվեց Արցախը, ապա այժմ նույն տրամաբանությամբ Վաշինգտոնյան նոր գործարքի հիմքով մատաղ է արվելու նաև Սյունիքը՝ զուտ քպ-ական իշխանության վերարտադրության և մարդամեկի նեղանձնական շահերի սպասարկման համար...»։

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝․ «Ու մի բան էլ` Ռուսաստանը ոչ մի դեպքում նեղանալու բան չունի։ Հարավային Կովկասից Ռուսաստանի վտարումը հենց ինքը` Ռուսաստանն է նախապատրաստել։ Ռուսական կացնային քաղաքականությունը վաղ թե ուշ հանգեցնելու էր սրան։
Բա էն սրտաճմլիկ ռուսամոլները, որ մեզ ասում էին. «Էդ Ռուսաստանը չգիտի ինչ անի, դո՞ւք պիտի ասեք»...
Դեռ պարզ չի, թե Հայաստանի ապագան ինչպիսին կլինի, բայց միանշանակ է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի ապագան էլ առաջվանը չի լինելու։
Ու դրա համար կա միայն մեկ մեղավոր, հենց ինքը` Ռուսաստանը»։

***

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինքնիշխանությունից ամեն օր խոսացողին՝ ուղիղ մի հարց․ ինչո՞ւ Հայաստանի համար կենսական թեմաների ու օրակարգային հարցերի մասին մենք իմանում ենք ադրբեջանական աղբյուրներից։
Վաշինգտոնյան հանդիպման մասին՝ առաջինը գրում են Բաքվում։ Նույն այդ հանդիպման փաստաթղթի կետերը՝ դարձյալ ադրբեջանական տելեգրամներից են մեզ հայտնի դառնում։ Մեզ մոտ՝ ամորֆ լռություն է ու ստանդարտ՝ «քննարկման փուլում փաստաթուղթ չկա» տափակաբանական բացատրություն։
Սա նրանից է, որ քայլ չես անում, խոսք չես ասում, ոչինչ չես հայտարարում, մինչև Բաքվում կամ Անկարայում «սլիվ» չի լինում: Դա նրանից է, որ ոչ թե ինքնակամ ու ինքնիշպան ես՝ այլ համաձայնեցնող ու կզող։
Երբ ամբողջ գործընթացը թշնամու մեդիադաշտից է կառավարվում, դու ուղղակի կատարող ես, մեկ-մեկ էլ՝ ձախողված կատարող։
Այս իշխանությունը թուրքական օրակարգից մի տառ չի շեղվում։ Բոլոր քայլերը նախ հաստատվում են այնտեղ, հետո՝ տարբեր խողովակներով իջեցվում Երևան։ Սրա անունը ոչ թե խաղաղություն է, այլ՝ մշակված ծրագիր, ոչ թե երկխոսություն, այլ՝ հանձնված պետության ներքին կառավարում։
Մի բան էլ ասեմ. երբ պետությունը ղեկավար է ունենում, իր ու իր երկրի հետ կապված թեմաների մասին ուրիշները «սլիվ» չեն գրում, իսկ հիմա մեր մասին գրում են՝ մեր փոխարեն որոշում կայացնում ու իրենց սրտի ինֆորմացիան մատուցում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին