▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱՄՆ դեսպանությունը մերժել է աջակցել Մայր Աթոռի և Վեհափառի դեմ պատերազմում»․ ԶԼՄ

«24Նյուզ»-ը գրում է, որ կայքի դիվանագիտական աղբյուրների համաձայն, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը մերժել է Նիկոլ Փաշինյանին աջակցել Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի դեմ սկսված պատերազմում, ինչն ակնկալում էին իշխանությունները, որոնք փորձել են ամերիկացի դիվանագետներին համոզել, թե իբր պայքարում են «ռուսական գործակալական ցանցի դեմ»։

Ընդ որում, ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը համարվում է ԱՄՆ նախկին դեմոկրատական վարչակազմի կողմնակից, և, եթե իր կամքով լիներ, անպայման կփորձեր աջակցել Նիկոլ Փաշինյանին, սակայն նմանատիպ հնարավոր որոշումը դեմ կլիներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քրիստոնեահեն քաղաքականությանը։ Ուստի և ամերիկացիները Հայաստանի իշխանություններին հասկացրել են, որ այս հարցում իրենց աջակցությունը նրանք չեն վայելում։

Դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանին, նույն մեր աղբյուրի պնդմամբ, Եկեղեցու դեմ պայքարում աջակցություն է խոստացել Մեծ Բրիտանիայի դեսպանությունը։ Վերջիններս նաև, ըստ մեր զրուցակցի, խոստացել են բերել Եվրամիության աջակցությունը Հայ Առաքելական եկեղեցու դեմ հայտարարված պատերազմում։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին