Արդեն տեղեկացրել ենք ամերիկացի հայտնի հաղորդավար Քոնան Օ’Բրայենի` Հայաստան գալու մասին: Վերջինս այստեղ իր շոուի համար նկարահանումներ է իրականացրել:
Հաղորդավարը նաև հյուրընկալվել է ArmComedy-ի տղաների մոտ, ավելին` հատուկ «թեստ անցել», որի արդյունքում պարզվել է, որ Քոնանը շատ լավ ճանաչում է Հայաստանը և հայերին:
Հաղորդման վերջում Նարեկը և Սերգեյը նրան հանձնել են հատուկ վկայական, որի համաձայն` Քոնանը համարվում է հայ: Հաղորդավարն առանց վարանելու ստորագրել է տվյալ վկայականը, այնուհետև պատմել է մի «լեգենդ» այն մասին, թե իր պապը մինչ Գլենդելում հայտնվելը կարճ ժամանակ ապրել է Իռլանդիայում, որտեղ էլ ծնվել է իր հայրը: Քոնանը կատակով նաև հավելել է, որ իր ազգանունն Օբրայան է: