Կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ամերիկացի երգիչ և երգահան Դանիել Դեքերը, բացի ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից, ՀՀ նախագահի նստավայրում ստացավ Հայաստանի քաղաքացու մնացած բոլոր իրավունքները: Իր իսկ խնդրանքով դարձավ Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
Նշենք նաև, որ անձնագիրը տաղանդավոր երգչին հանձնել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը: