▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամերիկացի դիվանագետին որևէ հայ պաշտոնյա չի ուղեկցել, քանի որ ՀՀ-ում իշխող ուժը Անկարայի և Բաքվի դեսպաններն են». Սամվել Ասլիկյան

ԱԺԲ անդամ Սամվել Ասլիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ժամանել է Ծիծեռնակաբերդ: Բնական է, որ բարձրագույն դիվանագետին որևէ հայկական պաշտոնյա չի ուղեկցել. չի ուղեկցել, քանի որ Հայաստանում իշխող ուժը Անկարայի և Բաքվի դեսպաններն են, որոնք կասկածի տակ են դնում հայոց ցեղասպանության փաստը»։

Ավելի վաղ, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն էր համանման ֆեյսբուքյան գրառում արել՝ նշելով․ «Ամերիկյան բարձրաստիճան դիվանագետին Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանության հուշահամալիր այցի ընթացքում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին