▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամերիաբանկը» չի արձագանքում. hրաժարվում է տրամադրել բոլոր փաստաթղթերը

 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 30-ին կկայանա Արտաշես Հովհաննիսյանն ընդդեմ «Ամերիաբանկի» գործով դատաքննության հերթական նիստը:

Արտաշես Հովհաննիսյանի ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը  նշեց, որ դատական նիստի ընթացքում մի շարք հարցեր կուղղվեն ԿԲ-ի ներկայացուցչին, որը գործում ներգրավված է որպես երրորդ անձ:

«Պետական մարմինը՝ԿԲ-ն  կայացրել է մի վարչական որոշում, որի արդյունքում մեր վստահորդը զրկվել է իր բաժնետոմսերից: Եթե այդ փաստաթուղթն առկա է, որովհետև  մինչ այսօր այդ փաստաթղթի գոյության մասին կան միայն բանավոր հայտարարություններ, բայց այն ներկայացված չէ դատարանին, պետք է տրամադրվի: Տալով իր վերահոսկողական դրական դիրքորոշումը, ԿԲ-ն շոշափել է մեր վստահորդի օրինական շահերը և հիմնարար իրավունքներից մեկը՝ սեփականության իրավունքը»,-ասաց փաստաբանը, հավելելով, որ քո իրավունքների վերաբերյալ փաստաթուղթը քեզ չտրամադրելը միջնադարյան ինկվիզիցիոն մոտեցում է:

Փաստաբանի խոսքով, ԿԲ-ն պնդում է, և «Ամերիաբանկն» էլ չի ժխտում, որ ԿԲ-ի դրական վերահսկողական դիրքորոշումը բանկը ստացել է:

«Իսկ ինչպես կարող է բաժնտոմսերի բռնի հետգնողը ստանալ այդ ակտը, իսկ սեփականատերը, ումից դրանք հետ են վերցվում, չստանա: Որտեղ է կողմերի հավասարության սկզբունքը»,-նկատեց Հայկ Հովհաննիսյանը:

Խոսելով  «Ամերիաբանկի» և ԿԲ-ի ներկայացուցչի դրսևորած տակտիկայի մասին, փաստաբանը  նկատեց, որ նրանց կողմից տրվում են և ընհդհանրական պատասխաններ, ինչը, մի կողմից ձեռնտու է իրեն. «Եթե քո գործն արդար է, դու պետք է պարզ նայես դիմացինի աչքերին և տաս հստակ պատասխաններ»:

Հայկ Հովհաննիսյանի խոսքով, տվյալ դեպքում չտրված պատասխանների բեռը կրում է «Ամերիան»:

«Նրանք արդեն այդ բաժնետոմսերը օրենքի խախտմամբ հետ են գնել, հիմա էլ ծխածածկույթ դատավարություն է տեղի ունենում»,-նկատեց փաստաբանը:

Նշենք, որ այս ընթացքում «Ամերիաբանկից» ոչ մի արձագանք չի եղել, Հայկ Հովհաննիսյանը բազմիցս դիմել բանկին գրավոր. ««Ամերիաբանկը» հրաժարվում է տրամադրել բոլոր փաստաթղերը, ընդհուպ մինչև, իրենց ասած, անկախ գնահատողի ակտը, որով այդ անկախ գնահատողը որոշել է մեր վստահորդի բաժնետոմսերի շուկայական արժեքը և իրենք հետ են գնել դրանք»:

Հիշեցնենք, որ Դեռևս 1990-ական թվականներից Արտաշես Հովհաննիսյանը եղել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ի բաժնեմասերի 5 տոկոսի բաժնետերը: 2008 թվականի մայիսի 19-ին Բաժնետիրոջ Արտահերթ Ընդհանուր Ժողովի որոշմամբ «Հայներարտբանկ» ՓԲԸ-ն:

Աղբյուրը՝ shabat.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին