▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամենաարագ ճանապարհը էլեկտրահաղորդման գիծ և գազատար կառուցելն է»․ Փաշինյանն՝ Ալիևի հետ համաձայնության մասին

Փաշինյանը և Ալիևը Կոպենհագենում քննարկել են «Թրամփի ուղով» էլեկտրահաղորդման գծերի և գազատարի կառուցման հարցը, -ասել է Հայաստանի վարչապետը։

«Համաձայնության ենք եկել, որ ամենաարագ ճանապարհը էլեկտրահաղորդման գիծ և գազատար կառուցելն է», - ասել է նա։

Այս մասին Փաշինյանը խոսել է «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանայինհաղորդակցությունները և համագործակցությունը» խորագրով համաժողովին։

Ելույթն՝ ամբողջությամբ՝ տեսանյութում։

***

«Ոչ մի բան չի խանգարում նախագծի իրականացմանը, որովհետև բոլոր խնդրահարույց հարցերը հասցեագրված են Վաշինգթոնի համաձայնագրում և մեզ մնում է ընդամենը իրագործել համաձայնագիրը, իսկ համաձայնությունը չիրականացնելու մոտիվացիա որևէ մեկը չունի։ Սա կարևոր վերջնարդյունք է խաղաղության գործընթացի համար, բայց նաև պատճառ է և կարևոր հիմնավորում՝ երկարատև խաղաղության»,- իր ելույթում նշել է Փաշինյանը:

«Տեղի է ունենալու ՀՀ-ի ու ԱՄՆ-ի կողմից համատեղ իրավաբանական անձի ստեղծումը, որը հենց կլինի TRIPP ընկերություն կամ այլ. անվան վերջնականացումն ընթացքի մեջ է, այսինքն՝ դա կլինի ՀՀ-ԱՄՆ համատեղ հիմնադրված ընկերություն»,- հավելել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին