ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց գների փոփոխությունները ՀՀ սպառողական շուկայում՝ անցած յոթ ամիսների ընթացքում:
2015թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.2% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 4.6% գնանկումով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 4.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.7%-ով: Ծառայությունների ոլորտում սակագները նվազել են 0.1%-ով: 2015թ. հուլիսին 2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 97.8%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 93.6%, ոչ պարենային ապրանքներինը՝ 103.3%, ծառայությունների սակագներինը՝ 101.0%: 2015թ. հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.32%, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.27% նվազում) 0.05 տոկոսային կետով: 2015թ. հուլիսին 2014թ. հուլիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.2%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 102.8%, ոչ պարենային ապրանքներինը` 106.5%, ծառայությունների սակագներինը` 103.6%, իսկ հունվար-հուլիսին 2014թ. հունվար-հուլիսի համեմատ համապատասխանաբար 105.0%, 105.2%, 105.8% և 103.7%:
2015թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 4.6% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի, ձվի՝ 29.1-5.3% գնանկումով:Մրգի ապրանքախմբում1
2015թ. հուլիսին 2014թ. հուլիսի համեմատ գրանցվել է 11.1%, իսկ 2015թ. հունիսի համեմատ` 29.1% գնանկում: 2015թ. հուլիսին հունիսի համեմատ ձմերուկի գինը նվազել է 66.9%-ով, ծիրանինը՝ 63.5%-ով, խնձորինը՝ 43.8%-ով, կեռասինը՝ 26.2%-ով, նարնջինը՝ 4.9%-ով, ադամաթզինը` 0.3%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է չորացրած մրգերի` 3.7%, ելակի՝ 7.4%, կիտրոնի 9.3% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է մրգի 37.4-22.3% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Եղեգնաձորում: Մայ-
րաքաղաքում մրգի գները նվազել են 29.7%-ով:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2015թ. հուլիսին 2014թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 9.0% գնաճ.Կարտոֆիլը թանկացել է 95 տոկոսով: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է գլուխ սոխի՝ 1.0%, սխտորի՝ 8.8%, վարունգի 49.0% գնաճ:
Ձվի հանրապետական միջին գինը 2015թ. հուլիսին 2014թ. հուլիսի համեմատ աճել է 2.5%-ով, իսկ 2015թ. հունիսի համեմատ գրանցվել է 5.3% գնանկում: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2015թ. հուլիսին հունիսի համեմատ ձվի գինը նվազել է 9.0-2.5%-ով, իսկ երկուսում գրանցվել է 0.8-1.7% գնաճ: Մայրաքաղաքում ձվի գինը նվազել է 6.0%-ով:
Շաքարավազի հանրապետական միջին գինը 2015թ. հուլիսին 2014թ. հուլիսի համեմատ աճել է 1.1%-ով, իսկ 2015թ. հունիսի համեմատ գրանցվել է 2.5% գնանկում: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2015թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է շաքարավազի 3.7-0.1% գնանկում, իսկ մեկում՝ 0.6% գնաճ:
Մայրաքաղաքում շաքարավազի գինը նվազել է 2.8%-ով:
Կաթնամթերքի ապրանքախմբում 2015թ. հուլիսին 2014թ. հուլիսի համեմատ գրանցվել է 3.0% գնաճ, իսկ 2015թ. հունիսի համեմատ՝ 1.8% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է <<Չանախ>> և <<Լոռի>> պանրատեսակների` համապատասխանաբար 6.3% և 4.6%, խտացրած կաթի 4.1% գնանկումով:
Մսամթերքի ապրանքախմբում 2015թ. հուլիսին 2014թ. հուլիսի համեմատ գրանցվել է 2.4% գնաճ, իսկ 2015թ. հունիսի համեմատ` 0.7% գնանկում: 2015թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչխարի մսի՝ 2.7%, թռչնամսի՝ 2.3%, այլ մսեղենի (խաշի պարագաներ)` 2.2%, հավի բդի` 1.3%, տավարի մսի՝ 0.7%, տավարի փափկամսի 0.6% գնանկում: Խոզի մսի գինը նշված ժամանակահատվածում աճել է 1.5%-ով:
Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2015թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել էմսամթերքի 2.9-0.3% գնանկում, 2-ում՝ 0.1-0.3% գնաճ: Մայրաքաղաքում մսամթերքի գները նվազել են 0.7%-ով:
2015թ. հուլիսին հունիսի համեմատ ձկնամթերքի գինը նվազել է 0.4%-ով, այլ մթերքինը՝ 0.4%-ով, հացամթերքինը՝ 0.3%-ով, կենդանական և բուսական յուղերինը՝ 0.2%-ով, սուրճինը, թեյինը, կակաոյինը՝ 0.2%-ով:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է ոգելից խմիչքի և ծխախոտի, հրուշակեղենի՝ համապատասխանաբար 0.2% և 0.3% գնաճ, իսկ ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:2015թ. հուլիսին հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.7% գնանկում, ինչը հիմնականում կոշկեղենի` 4.3%, հագուստի և գործվածքի՝ 3.1%, վառելիքի`1.2%, կենցաղային էլեկտրաապրանքների՝ 0.7%, ոսկերչական ապրանքների 0.7% գնանկման արդյունք
է: Դեղամիջոցների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.6%-ով, կահույքինը՝ 0.5%-ով, լվացող միջոցներինը՝ 0.5%-ով, տեքստիլեղենինը՝ 0.4%-ով, շինանյութերինը՝ 0.3%-ով, այգեգործական ապրանքներինը՝ 0.1%-ով: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է գորգեղենի՝ 0.1%, խոհանոցային սպասքի՝ 0.4%, գրենական պիտույքների՝ 0.4%, մշակույթի ապրանքների`0.7%, գեղահարդարման ապրանքների 1.5% գնաճ:
2015թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 2.0% և 1.8% գնաճ: 2015թ. հուլիսին 2014թ. հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են համապատասխանաբար 8.7% և 8.1%-ով, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ՝
համապատասխանաբար 7.6% և 9.4%-ով: 2015թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետության դիտարկված 3 քաղաքներում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1.3-0.1%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում), 4-ում գրանցվել է 0.1-0.8% գնաճ, իսկ մյուս 4-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց գների փոփոխությունները ՀՀ սպառողական շուկայում՝ անցած յոթ ամիսների ընթացքում:
Նրա խոսքով՝ 2015թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.2% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 4.6% գնանկումով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 4.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.7%-ով:
«2015թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 4.6% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի, ձվի՝ 29.1-5.3% գնանկումով: Մրգի ապրանքախմբում 2015թ. հուլիսին 2014թ. հուլիսի համեմատ գրանցվել է 11.1%, իսկ 2015թ. հունիսի համեմատ` 29.1% գնանկում: 2015թ. հուլիսին հունիսի համեմատ ձմերուկի գինը նվազել է 66.9%-ով, ծիրանինը՝ 63.5%-ով, խնձորինը՝ 43.8%-ով, կեռասինը՝ 26.2%-ով, նարնջինը՝ 4.9%-ով, ադամաթզինը` 0.3%-ով:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է չորացրած մրգերի` 3.7%, ելակի՝ 7.4%, կիտրոնի 9.3% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է մրգի 37.4-22.3% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Եղեգնաձորում:
Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 29.7%-ով: Բանջարեղենի ապրանքախմբում 2015թ. հուլիսին 2014թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 9.0% գնաճ.Կարտոֆիլը թանկացել է 95 տոկոսով: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է գլուխ սոխի՝ 1.0%, սխտորի՝ 8.8%, վարունգի 49.0% գնաճ: Ձվի հանրապետական միջին գինը 2015թ. հուլիսին 2014թ. հուլիսի համեմատ աճել է 2.5%-ով, իսկ 2015թ. հունիսի համեմատ գրանցվել է 5.3% գնանկում»,-ասաց Գուրգեն Մարտիրոսյանը:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է ոգելից խմիչքի և ծխախոտի, հրուշակեղենի՝ համապատասխանաբար 0.2% և 0.3% գնաճ, իսկ ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
2015թ. հուլիսին հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.7% գնանկում, ինչը հիմնականում կոշկեղենի` 4.3%, հագուստի և գործվածքի՝ 3.1%, վառելիքի`1.2%, կենցաղային էլեկտրաապրանքների՝ 0.7%, ոսկերչական ապրանքների 0.7% գնանկման արդյունք է: Դեղամիջոցների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.6%-ով, կահույքինը՝ 0.5%-ով, լվացող միջոցներինը՝ 0.5%-ով, տեքստիլեղենինը՝ 0.4%-ով, շինանյութերինը՝ 0.3%-ով, այգեգործական ապրանքներինը՝ 0.1%-ով:
Անի Կարապետյան