▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամաչում եմ, որ չկարողացա Շանթի կողքին լինել

Շանթը միակ քաղաքական գործիչն է,  որին վստահում եմ անվեհապահորեն
Շատ ամաչում եմ, որ այդքան չկամ, որ իր կողքը լինեի կամ լինեմ:
Շատերին «Ցեղակրոն» բառն է վախեցնում, բայց մի շփոթեք տարբեր անկապ հեթանոս մեկազգ կամ նաֆտալին դրած ֆաշիստական եսիմինչ ախմախ կազմակերպությունների հետ։ 

Ուղղակի շատերը չեն լսել, ինչ է ասում Շանթը, յութուբում լիքը կա, դրեք լսեք։ 
Անձամբ իմ համար շատ կարեւոր բաներ մենակ Շանթից եմ լսել՝ եղբայրություն, հավասարություն, ազատություն, հպարտություն, բարոյականություն /բայց ոչ այն սթից ադաթ-մադաթ շարիաթական իմաստով, որ հիմա սրսկում են սաղիս/:

Չեմ հավատում, որ երիտասարդ մարդ կարող է Շանթին լսի ու չոգեվորվի։
Երեւի միակ իդեալիստն է  քաղաքական դաշտում, որը անում է  այն, ինչ ասում է:
Չեմ հավատում, որ կկարողանան երկար պահել բանտում, բայց չեն կարող ազատել ներումով, քանի որ սրանք չեն, որ պետք է  Շանթին «ներեն»
Իսկ որ սաղ մի կողմ դնենք, եթե 11 դասարանցի էրեխուն ինչ-որ մեկին հրելու համար 4 տարի են տվել /թեկուզ պայմանական/, լիսկաներին պետք է համապատասխանորեն ուրեմն միջնադարյան դաժանությունների ենթարկեն:

Շուռ Դաբավոգ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին