Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ և հավելել․ «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի մասին խոսելիս չի կարելի չանդրադառնալ Ադրբեջանի պատմության թեմային։ Ցավոք, տարիներ շարունակ հայկական կողմն ու Սփյուռքը խեղաթյուրել են մեր պատմությունը, և այդ քարոզչությունը շարունակվում է։ Մենք պետք է նրանց հակադրենք մեր գիտական ճշմարտությունները։ Ադրբեջանցիները պետք է իմանան իրենց հարուստ պատմությունը, իրենց հին պետական ավանդույթները։ Ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հողեր՝ ներկայիս Հայաստան, չպետք է վախեցնի հայ ժողովրդին»։ «Ես արդեն ասել եմ՝ մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Դրա համար պետք է աշխատեն և պետական կառույցները, և հասարակական կազմակերպությունները, և, իհարկե, գիտնականները»։
Իլհամ Ալիևը հերթական անգամ կեղծել է պատմությունը․ իրականում ադրբեջանցի ժողովուրդ չի եղել, Լենինն իր գրքերում նրանց կոչել է Կովկասի թաթարներ, ադրբեջանցի անվանումը նրանց տվել է «ժողովուրդների հայր» Ստալինը, որպեսզի հետագայում ԽՍՀՄ-ին միացնի Իրանի տարածք Ադրբեջանը։ Իլհամ Ալիևն էլ ազգությամբ քուրդ է, նրա հայր Հեյդարը ծնվել է Սիսիանի Թանահատ գյուղի քրդի ընտանիքում։ Իլհամ Ալիևը Հայաստանին նոր պահանջներ ներկայացնելով՝ թքում է չկայացած խաղաղության վրա, իսկ ՔՊ-ականներն ուրախ հայտարարում են, որ դա խաղաղության անձրև է»։
Դիտեք նաև՝
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Օր-օրի տեսանելի դարձող «խաղաղություն»
2020 թվականի նոյեմբերի 9-ին Քարվաճառը Նիկոլ Փաշինյանի կողմից, առանց մեկ կրակոցի, Ադրբեջանին հանձնելուց հետո ադրբեջանցիները Սևանա լճի արևելյան ափից գտնվում են մոտ 3 կմ հեռավորության վրա։ 2021 թվականի մարտական գործողությունների և 2022 թվականի հարձակումից հետո ադրբեջանցիները բարելավվել են իրենց մարտական դիրքերը՝ հետագա ռազմական գործողությունների համար։
2024 թվականի օգոստոս 30-ից սկսած, բազմաթիվ առիթներով, գրավոր և բանավոր, հայերեն և անգլերեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի գործող տարածքի 60-70%-ը, որի մեջ են մտնում ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի (ենթադրվում է Սևանա լիճը), Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերից հատվածներ, Ադրբեջանի գործող Սահմանադրությամբ պատկանում է Ադրբեջանին։ Դրանից հետո, Ադրբեջանի նախագահը, ով, համաձայն Ադրբեջանի սահմանադրության, հանդիսանում է այդ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության երաշխավորը, հայտարարում է Հայաստանի տարածքի ադրբեջանական պատկանելության մասին։
Մի բառով Հայաստանում այս ամենը կոչվում է «խաղաղություն», որը 2018 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո, հաստատվել է Արցախում, հիմա գործընթաց է ընթանում այն Հայաստանում հաստատելու համար։
Հ․Գ․ Ի դեպ՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանին է Իլհամ Ալիևը անվանում է Էրիվան, որն, ըստ իր աղբյուրների, պատմական ադրբեջանական քաղաք է, որտեղ իրենք պետք է գան ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Վերջերս ադրբեջանցիների մի խումբ, որոնց թվում էր Արցախի շրջափակման մեջ պահած մի ակտիվիստ, «իրենց» քաղաք էին եկել օդանավով»։
***
|
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանական մամուլում հերթական անգամ լուր եմ կարդում Հայաստանի Հանրապետության պատմությունը խեղաթյուրող գրքի շնորհանդեսի մասին։ Նյութի նախաբանում գրված է․ «․․․Ատելի թշնամու կողմից իր նախնիների հայրենիքից վտարված յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի վճռականորեն հայտարարում է իր հայրենի հողերը վերադառնալու վճռականության մասին։ Սա ցույց է տալիս, որ Արևմտյան Ադրբեջանի թեման ունի ամբողջ ազգը մոբիլիզացնելու ուժ»։ Հետո նշվում է, որ ոմն Թելման Գասիմով գիրք է գրել հետևյալ վերնագրով․ «Իրևան. Յուրաքանչյուր քար պատմություն է»։ «Գիրքը ներառում է մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի և նախագահ Իլհամ Ալիևի տարբեր ժամանակներում արտասանված ելույթներից հատվածներ՝ վերջին երկու դարերի ընթացքում հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ սիստեմատիկ կերպով իրականացվող էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության, թշնամու կողմից այս հին հողերի մասնակի օկուպացիայի և մեր պատմամշակութային հուշարձանների ոչնչացման կամ հայացման վերաբերյալ»,- նշում է աղբյուրը։ Դե կասեք՝ հերթական խեղաթյուրումն է, հատկապես, երբ վերոնշյալ հեղինակը ներկայանում է որպես «Գիտահետազոտական հասարակական միության նախագահ»։ Բայց ո՞րն է այս նյութի մեջ հետաքրքրականը։ Նյութի վերջում գրված է․ «Նախագահի աշխատակազմի սոցիալ-քաղաքական հարցերի վարչության քաղաքական հետազոտությունների և վերլուծական բաժնի վարիչ Ֆուադ Ախունդովը, պատգամավոր Ազեր Ալլահվերանովը և միջոցառմանը մասնակցող այլ ելույթ ունեցողներ իրենց ելույթներում ափսոսանք հայտնեցին, որ հայ վանդալները ժամանակակից Հայաստանի տարածքում գտնվող հին բնակավայրերի, ամրոցների, պալատների, քարավանատների, կամուրջների և կրոնական տաճարների մնացորդները՝ մեր ժողովրդին պատկանող հուշարձանները, համաշխարհային հանրությանը ներկայացրել են որպես «հայկական հուշարձաններ»։ Նրանք նշեցին, որ քանի որ այդ հուշարձանները ժամանակին չեն ուսումնասիրվել ադրբեջանցի հետազոտողների կողմից, այդ տարածքներում բնակություն հաստատած հայերը օգտվել են դրանից և երկար ժամանակ փորձել են «հայաֆիկացնել» դրանք»։ Այսինքն՝ նախագահի աշխատակազմից մարդ է գնացել, որ ելույթ ունենա ու ցույց տա, որ ՀՀ-ի դեմ զավթողական ծրագիրն ուղղորդվում է անձամբ Իլհամ Ալիևի կողմից։ Վերջինս, հիշեցնեմ, 2022 թվականի դեկտեմբերի 24-ին հայտարարել էր․ «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է»։ Այսպիսով, օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանում պետական մակարդակով շարունակում են հովանավորել ՀՀ-ի դեմ զավթողական ծրագրերի պրոպագանդան։ Անում են դա ագրեսիվ կերպով, թեթև թաքուն, բայց հստակ ինստիտուցիոնալ ձևով։ Հարցն այն է՝ ո՞վ է իրականում խաղաղասեր, ով սա տեսնում է ու ասում՝ եկեք ժամանակին ռիսկերը կասեցնենք, օգտագործենք ԱՄՆ միջնորդությունը ու փակենք այս թեման, թե ով է ստում, որ բացառիկ փուլ է բացվել։ Դատեք ինքներդ»։ *** |
|
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թշնամի երկրի առաջնորդն ասում է, որ «Սևանա լիճ չկա, այլ կա Գյոյչա», իսկ Հայաստանի իշխանությունը զավթածներն ասում են, թե հայ ժողովուրդն է մեղավոր, թե ռուսական КГБ-ն է մեղավոր, որ կա թշնամություն, որ 1894–1896 թվականներին Աբդուլ Համիդի հրամանով սկսվեց հայերի կոտորած, որ երիտթուրքերը պլանավորեցին և իրականացրեցին հայերի Մեծ Ցեղասպանությունը, որ մուսավաթականներն սկսեցին Շուշիի և Արցախի այլ շրջանների, Բաքվի հայերի կոտորածները, որ հետո՝ 1988–ին սկսվեցին Բաքվի, Սումգայիթի կոտորածները․․․ *** ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյան, հասկանում ենք` «խաղաղություն եք հաստատել» ու զբաղված եք Թալինի ՔՊ շոուով, բայց Ադրբեջանի նախագահն այսօր հերթական անգամ ասել է` «Սևանա լիճ չկա, իսկ հայերը տարբեր տեղերից բերված ազգ են»։ Միգուցե պատասխանե՞ք, թե պարտադիր հա՞յ պետք է լինի, որ ինքնամոռաց հարձակվեք վրան «կոշիկ լիզող», «վնգստացող» ու նման արտահայտություններով»: |


