|
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Իմնեմնիմի» հաղորդաշարի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանին դատի է տվել և պահանջել 6500 դոլար փոխհատուցում վճարել։ Այս մասին «ԱրմենիաՍպուտնիկ»-ը տեղեկացել է Datalex դատական տեղեկատվական համակարգից։ ***
Դիտեք նաև՝ *** |
|
|
«Նարեկի և Վազգենի հարցաքննությունն ավարտեցինք, սպասում ենք, որ քննչականը դատարան ներկայացնի կալանքի վերաբերյալ միջնորդությունը: Նարեկին ու Վազգենին ձերբակալել են հենց կալանքի նպատակով»,- ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արսեն Բաբայանը: Այս վարույթը նախաձեռնվել է Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա: Նույն մեղադրանքն է՝ խուլիգանություն հաղորդակցման միջոցների օգտագործմամբ, ինչով որ արդեն արդարացվել էին: *** |
|
|
«Փաշինյանի ժողովրդավարությունն այսպիսի տեսք ունի»,- Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Քնննչական հատուկ գործողություններով «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի ձերբակալմանը և «Անտիֆեյքի» գրասենյակից տեխնիկայի առգրավմանը։ «Իրենք սովորաբար շարժվում են հետևյալ տարբերակով․ գտնում են ինչ-որ հկ, իբր քաղհասարակության ներկայացուցիչ, իրենց միջոցով են ներկայացնում հաղորդումները։ Այս անգամ նույնիսկ չեն էլ թաքցնում՝ Ալեն Սիմոնյանն է հաղորդում ներկայացրել»,- նշեց Մամիջանյանը՝ ընդգծելով, որ Սամսոնյանը և Սաղաթելյանը դիմադրություն չեն ցուցաբերել, բայց նրանց բերման են ենթարկել ձեռքերը ոլորած, գլուխները ներքև իջեցրած, ուժի կիրառմամբ։ «Վստահ եմ, որ կալանքի միջնորդություն է ներկայացվելու, երկուսն էլ կալանավորվելու են։ Փաշինյանն ու իր խմբակը չէին կարող ծանր չտանել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը, այնտեղ հնչած փաստերը, հարցադրումները, և պետք է բոլոր տարբերակներով փորձեին լռեցնել տղաներին»,- հավելեց Մամիջանյանը։ |
Ալեն Սիմոնյանը Վազգեն Սաղաթելյանից շուրջ 6500 դոլար փոխհատուցում է պահանջել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


