▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աժ-ում ընդդիմություն չկա․ իմ նկարը դնեմ փողոցում, ավելի շատ մարդ կհավաքվի»․ Ալեն Սիմոնյան

Խորհրդարանում ընդդիմություն գոյություն չունի, հայտարարեց  ԱԺ նախագահը, Ալեն Սիմոնյանի համար ընդդիմությունն արտախորհրդարանական ուժերն են։

Իսկ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ձևավորած նոր քաղաքական ուժին արդյոք Սիմոնյանը լուրջ ընդդիմություն համարու՞մ է։

«Փող ենք ծախսում, հեսա փող կբաժանենք, փողոտ տեղ է, կարելի է մեր հետ միավորվել, հետո պետական պաշտոն ստանալ, էդ պոնտը ՀՀ-ում այլևս չի աշխատում։ Քաղաքական ուժ այնտեղ չկա, կա մեծահարուստ մարդ, որը բանտում հայտնվել է, և ինչպես տասնամյակներ շարունակ արվել է՝ փորձում են քաղաքական ապաստարան ստանալ խորհրդարանում»,- հայտարարեց Սիմոնյանը։

***

«Սկսենք ձեր խաղաղության օրակարգից»,- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցի ժամանակ նշեցին լրագրողները, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց․ «Մերն ա՞ այդ խաղաղության օրակարգը, հայ ժողովրդինը չէ՞»։

«Տեսեք, թե ինչ է ասում ընդդիմությունը»,- շարունակեցին լրագրողները։ «Ի՞նչ ընդդիմություն, Խորհրդարանում ընդդիմություն չկա։ Կան որոշ անհատներ, որոնք հիմա տեղ են փնտրում այլ քաղաքական ուժերում և ապագա խորհրդարանում հայտնվելու համար։ Իրենց ասածը ոչ ոք չի լսում, իրենք 7 հոգի փողոցում մարդ չեն կարողանում հավաքել, իմ նկարը դնեմ փողոցում, շատ ավելի մարդ շուրջը կհավաքվի։ Իրենք օրակարգ չունեն»,- արձագնքեց Սիմոնյանը։

***

«Ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց մեզ մոտ այս պահին չի քննարկվում։ Նման խոսակցություններ մենք չենք ունեցել, որևէ նոր բան չեմ կարող ասել»,- ճեպազրույցի ժամնակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

***

«Նախատեսված է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, այնտեղ Փաշինյանը կհանդիպի՞ Պուտինին», ճեպազրույցի ժամանակ ի պատասխան այս հարցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ երկրի ղեկավարը չէր գնա Մոսկվա, եթե նման հանդիպում նախատեսված չլիներ։ Երկրի ղեկավարի այցը, եթե դա պաշտոնական է կամ աշխատանքային, չի կարող լինել առանց նման հանդիպման»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին