Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Բագրատ Սրբազանը պատշգամբից ողջունեց տան դիմաց հավաքված քաղաքացիներին և լրագրողներին
Նա ծաղրեց իրավապահների գործողություններն՝ ասելով. «Ահաբեկչություն ենք արել»:
Դիտեք նաև՝
***
***
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին կալանավորելու միջորդություն կներկայացվի դատարան: Այս մասին քիչ առաջ հայտարարեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Նշենք, որ Սրբազանն այս պահին Մազմանյան 5 հասցեում գտնվող քննչական բաժնում է։ Քիչ առաջ տեղում աշխատող լրատվականները հայտնեցին, որ փաստաբանի խոսքով Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալուց և չի ընդունում մեղադրանքը։
Այս պահին Բագրատ Սրբազանից բացի ձերբակալված են Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, զոհված հերոսի հայր Արա Ռոստոմյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, Հրայր սարկավագը, գործարար Տիգրան Գալստյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը։
Դիտեք նաև՝ «Ընդդիմադիրների տները խուզարկում են «հեղաշրջման պլանի» գործով»
Էջմիածնի ավագանու ընդդիմադիր «Էջմիածին» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս պահին ապօրինի և ծիծաղելի պատճառներով խուզարկություններ են իրականացվում Էջմիածնի` ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց բնակարաններում, այնուհետև տեղափոխում քննչական բաժիններ. *** Ըստ նախնական տեղեկությունների, իրավապահների կողմից խուզարկություններ են իրականացվում Սրբազան Պայքարի մոտ 20 կողմնակիցների տներում։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը։ *** |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կարծիք հայտնեց, որ երեկ հրապարակված «հեղաշրջման պլան»-ի նպատակն այն էր, որպեսզի այսօր ընդդիմադիրների տներում խուզարկություններ իրականացվեին։ Նա հայտնեց, որ առավոտյան ԱԱԾ աշխատակիցների հետ միասին ՔԿ-ի քննիչները, խուզարկության թույլտվությամբ, եկել են իրենց տուն․ «Խուզարկությունն ավարտվել է։ Սա իշխանությունների վախն է, փորձում են լռեցնել, բայց չի ստացվի։ Երեխաների հեռախոսներն ու պլանշետն են առգրավել ու մի քանի փաստաթուղթ»,- ասաց Սարգսյանը։ |
«Հերթական մասկի շոուն էր, ինչպես տեսաք»,- Բագրատ Սրբազանի կեցավայրի մոտ նրա ձերբակալումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ «Խուզարկության արդյունքում որևէ քրեորեն հետպնդելի առարկա, իր չեն հայտնաբերվել, մի բուռ մեխ են տարել կոշիկի, միակ ահաբեկչության հետ կապված ահաբեկող նյութը, որ կարող է Սրբազանի տանը հայտնաբերեին, դա Հովհաննեսի հայտնության ապոկալիպսիսի նկարագրությունն է, այլ բան չէր կարող այդտեղ լինել։ Մանուշակագույն ծխերից են տարել, որը, եթե հիշում եք, ներկայիս վարչախումբը 2018 թ-ին Ազգային ժողովում էր ծխում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ «մի բուռ մեխի պահով հեգնում է։ Անդրադառնալով ձայնագրություններին, որտեղ երիտասարդությանը ակտիվացնելու կոչեր են հնչում՝ Փաստաբանն ասաց, որ դա միանշանակ չէր կարող համարվել ահաբեկչական սցենար։ |
Դիտեք նաև՝