▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ահա՛, խնդրե՛մ, ևս մեկ ոջիլ»․ Աննա Հակոբյան

Վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ահա՛, խնդրե՛մ, ևս մեկ ոջիլ։ Մարմնիդ տեսակարար կշիռը պետք է ճշգրիտ ոջիլի չափ լինի, որպեսզի պատերազմի մասին կարողանաս այսպես խոսել, այսպես մեկնաբանել։
Նեղվում էի, ընկե՜րս, նեղվում էի։ Եթե իհարկե գտնում ես, որ քո նկարագրած իրավիճակի համար մարդիկ ուղղակի նեղվում են։
Ի՞նչ պետք է անեի, որ իմանայիր` նեղվում եմ։ Պետք է ձեր մակարդակի իջնեի՞ և մրցավազքի մեջ մտնեի՞։ Դա էլ է կրթության հարց, գիտե՞ս. աղետի, դժբախտության, պարտության ժամանակ սեփական անձը դիրքավորելու ունակությունը։
«Ցավի» սպարտակիադա էիք հայտարարել. մինչեւ այսօր էլ ոմանք դեռ դուրս չեն եկել մարաթոնից` չկայացած պոետի իրենց ձիրքով ցավ ու կորուստ են մրմռացնում։
Անարգեցիք անգամ անմահացած տղաների հիշատակն ու նվաստացրեցիք նրանց մայրերին` ցույց տալու համար, թե որքա՜ն եք նեղված, եւ ապացուցելու համար, որ մայրերը տառապում են, երբ զավակ են կորցնում։ Իսկապե՞ս։ Դա ապացուցելու կարիք ունե՞ր։ Տգիտություն չէ՞, երբ փորձում ես ապացուցել անապացուցելին՝ ակներեւը։
Եթե մի քիչ կրթվեիք եւ սեփական քթից անդին մի բան տեսնելու կարողություն ունենայիք, կիմանայիք, որ աշխարհի միակ ժողովուրդը չենք, որ պատերազմի միջով անցանք։
Եւ եթե ձեր ոռնոցը երկրագունդը չպատեր, գուցե իմ նեղվելն էլ տեսնեիք։
Բայց քանի որ երկար ժամանակ երկրիցս միալար ոռնոց էր արձակվում, ստիպված էի ամեն կերպ հակակշռել այն, որպեսզի աշխարհը չարձանագրեր` մինչեւ պատերազմը «առյուծ կտրող», պատերազմից հետո կաղկանձող իմ տեսակը։
Այնպես որ, ընկե՜րս, հանդարտվիր, ամեն ինչ այդքան պարզ չէ՛, որքան կարող է թվալ»։

***

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը` ստորև․ «Աննա Հակոբյանը նեղվում է, որ թիրախավորում են իր երեխաներին, բայց հեչ չէր նեղվում, երբ թիրախավորում էին Էդուարդ Շարմազանովի, Միքայել Մինասյանի, Լևոն Քոչարյանի ու այլոց երեխաներին:
Նեղվում է, երբ թիրախավորում են իրենց ընտանիքին, բայց հեչ չէր նեղվում, երբ տարիներ շարունակ թիրախավորում էին ու շարունակում են թիրախավորել այլոց ընտանիքներին:
Նեղվում է, երբ իրեն անվանում են փնթի էգ, իսկ ոչ պաշտոնական ամուսնուն` գեղցի, մոռանալով, որ իրենց հասցեին ինչ էլ հնչի շատ մեղմ «դատավճիռ» է:
Նեղվում է երեխաների թիրախավորումից, բայց այլոց երեխաներին հազարներով սպանելուց չնեղվեցին: Այլոց երեխաներին իրենց ծնողներից թաքուն անատոմիկներում կամ Սպայկայի սառնարաններում պահելուց չնեղվեցին: Այլոց երեխաներին կտոր-կտոր վերադարձնելուց չնեղվեցին: Այլոց երեխաներին Բաքվի բանտերում անտեր թողնելուց չնեղվեցին: Այլոց երեխաներին անտուն ու անհայրենիք թողնելուց չնեղվեցին: Հենց իրենց հասավ հերթը` վուալյա, նեղվում են:
Ծիծաղելի է, երբ անբարոյականը խոսում է բարոյականությունից, տգետը` կիրթ լինելուց, անաստվածը` եկեղեցուց, սրիկան` պետությունից, փնթին` մաքրությունից, անհայրենիքը` հայրենիքից»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին