▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները». Ալիև

Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ ասուլիսում։

«Կարծում եմ, որ սա նաև լավ ցուցիչ է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը ոչ միայն թղթի վրա է, այլև գործնական փուլում է»,- հավելել է նա:

***

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։
Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգթոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ»:

***

«Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է տեղի ունենալ 2028 թվականի վերջին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Իլհամ Ալիևը՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ ասուլիսի ժամանակ։
«Ադրբեջանի տարածքում ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության բոլոր աշխատանքները կավարտվեն հաջորդ տարվա կեսերին։ Այլ երկրների տարածքում, հուսով ենք, դա կիրականացվի նույն արագությամբ: Այդ դեպքում Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը»,- ասել է Ալիևը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին