Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իր բանակը «հակաահաբեկչական գործողություն» է սկսել Լեռնային Ղարաբաղում, փոխանցում է РБК-ն: Քիչ առաջ թելեգրամյան իր էջում Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրել էր, որ Արցախում զանգվածային հրետակոծություն է սկսվել: «Արցախում պատերազմ է»,- այս մասին գրել էր նաև Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: |
Թարմացված. ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստացվող տեղեկությունների համաձայն` Ադրբեջանը հրետանակոծում է Արցախի տարբեր քաղաքներ։ Տեսանյութը՝ համացանցից՝ կարող եք դիտել Asekose.am-ի տելեգրամյան ալիքում |