▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի երիտասարդը սպանել է իր սերը մերժած 19-ամյա հայուհուն

Ռուսաստանում ադրբեջանցի երիտասարդը սպանել է 19-ամյա հայուհու: Տղան իր նախկին ընկերուհուն դանակահարել է «Օտրադնոե» մետրոյի կայարանի մոտ:

Աղջիկն ու տղան հանդիպում էին դպրոցում, սակայն հետո Աննան որոշել էր վերջ դնել իրենց հարաբերություններին, իսկ Էմիլին դա դուր չէր եկել, և նա պարբերաբար փորձում էր իր աննորմալ վարքով արժանանալ աղջկա ուշադրությանը։ Նա մշտապես հետևում էր աղջկան, սպառնում ուժ գործադրել։  

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է երիտասարդը դաժանաբար սպանում աղջկան՝ դանակի հարվածներ հասնելով վերջինիս որովայնին: Երիտասարդին ձերբակալել են:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին