▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանական մամուլը գրում է, որ Զելենսկու պահանջով Ռուբեն Վարդանյանը հանձնվելու է Ուկրաինային». Նաիրա Զոհրաբյան

«Իմ միջազգային գործընկերներից ստացա տեղեկատվություն, որ Բաքվի դատարանն առաջիկայում որոշ ռազմագերիների վերաբերյալ վերաքննիչ բողոքներ է քննելու, թե որ գերիների մասին է խոսքը, չկարողացա ճշտել»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հայտնել է նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով. «Այս օրերին ադրբեջանական մամուլը հետևողականորեն տարածում է տեղեկատվություն, որ Զելենսկու պահանջով Ռուբեն Վարդանյանը հանձնվելու է Ուկրաինային: Դեռ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարիներին ուկրաինական կողմը Վարդանյանին ներառել էր ցուցակում, որ իբր նա զենք է մատակարարել Դոնբասի սեպարատիստներին: Սա իհարկե ֆեյք տեղեկատվություն է»:

Այսօր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է, Զոհրաբյանը նրան ուժ և տոկունություն մաղթեց:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին