Armcomedy-ն գրում է. Ռուսաստանի հայերի միության նախագահը բացատրեց իր մուտքը ՀՀ քաղաքական դաշտ` նշելով հասարակության աճող պահանջը դեպի լեզվական խնդիրներ ունեցող առաջնորդներ: Նրա պնդմամբ Հայաստանի հասարակության մեծ մասին ենթագիտակցաբար ձգում է ֆանտաստիկ հարուստ, բայց կիսագրագետ առաջնորդի առկայությունը քաղաքական դաշտում:
Աբրահամյանի մամլո խոսնակ Ռուդիկ Մովսեսովը բացատրում է. «Արդեն կես տարի է, ինչ հայ հասարակությունը զրկվել է հարուստ բարեգործ-քաղաքական գործիչ հայրական կերպարից: Դա ծանր է անդրադառնում քաղաքացիների բարոյահոգեբանական վիճակի վրա: Հենց այդ հարցն ենք փորձում լուծել մենք»:
Այս մոտեցումը ողջունել է ՀՀ հիմնադիր սոցիոլոգ Ահարոն Ադիբունցը. «Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ ժողովրդի 74%-ը դիսկոմֆորտ է զգում, երբ քաղաքական գործիչը կարողանում է օգտագործել բարդ ստորադասական նախադասություն: Մարդիկ ուզում են իրենց զգալ խելացի և բանիմաց, ինչը հնարավոր է միայն նման քաղաքական գործիչների հայտնվելու շնորհիվ»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում