▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

9-րդ հարկից ցած նետված տղամարդուն «օգնե՞լ են» ինքնասպան լինել

 

64-ամյա երևանցու ինքնասպանության վարկածը, կարծես, թե հերքվում է:
 
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, 9-րդ հարկի իր տան պատուհանից ցած նետված քաղաքացու մարմնի վրա դատաբժիշկները հայտնաբերել են այնպիսի վնասվածքներ, որոնք բնորոշ չեն ընկնելուն, ասել է թե՝ չէին կարող առաջանալ ընկնելու հետևանքով:
 
Բացի այդ, «Փաստինֆո»-ի հետ զրույցում մահացածի ընտանիքի մասին որոշ հետաքրքիր մանրամասներ պատմեցին նաև հարևանները: Նրանց խոսքով, Ա.Խանզադյանն  ունեցել է՝ 3 որդի, ապրել է նրանցից մեկի հետ:
 
Ընտանիքում, սակայն, խնդիրներ են եղել, հոր և որդու հարաբերությունները եղել են խիստ լարված, որդին ճնշել է հորը, հալածել, անգամ թույլ չի տվել օգտվել տան զուգարանից: Հարևանները պատմեցին նաև, որ ամբողջ բնակարանը վերանորոգելով` որդին հոր սենյակը թողել է շատ անմխիթար վիճակում: Եվ, այդուհանդերձ, կատարվածից, հարևանները դեռ շոկի մեջ են, նրանք չեն հավատում, որ նույնիսկ այդ պայմաններում ապրելով, Ա.Խանզադյանն ընդունակ էր ինքնասպանության: 
 
Այսպիսով, փաստորեն, թե՛ նրան լավ ճանաչող հարևանները, թե՛ մասնագետներն առաջ են քաշում այն վարկածը, որ տղամարդուն հնարավոր է «օգնել են» ինքնասպան լինել:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին