«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակում Երևանի քաղաքապետարանը հաղորդավար Վահե Խանամիրյանին 834 հազար դրամ է վճարել։
Ֆակտոր.am-ն է գրում ու նշում, որ այդ մասին տեղեկացել է գնումների պետական համակարգից։
Նա հոկտեմբերի 12-ին՝ 12:00-21:00-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդավարի ծառայություն է մատուցել «Կասկադ» համալիրի տարածքում կայացած ջազ համերգի ընթացքում։
Երևանի քաղաքապետարանի ու Վահե Խանամիրյանի միջև պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 16-ին, այսինքն՝ միջոցառումից 4 օր անց։
Նշենք, որ Խանամիրյանն աշխատում է Fast media հեռուստաալիքում։
Դիտեք նաև՝


