Կրասնոդարում ոստիկանները ձերբակալել են 74-ամյա մանկապիղծին, ով 4 տարի շարունակ բռնաբարել է 11-ամյա դպրոցականին:
«2011թ-ի հունիսից մինչև 2015թ-ը, տղամարդը շարունակ բռնաբարել է մանկահասակ աղջկան, ով ընդամենը 11 տարեկան է»,- նշել է ոստիկանությունը:
Այս մասին նրանց տեղեկացրել է աղջկա մայրը, ով այդ ամենի մասին իմացել է դստեր օրագրից, որտեղ վերջինս ամենայն մանրամասնությամբ նկարագրել է այն, թե այս տարիների ընթացքում ինչ է կատարվել իր հետ: Ինչպես հետո պարզ է դարձել, 11-ամյա աղջկա լռությունը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ վերջինս պարզապես վախեցել է ծնողներին որևէ բան ասել: