37 թվին պիտի նախանձենք, որ Եժովը, Ստալինը, Բերիան գերեզմանից դուրս եկած՝ մի անկյունում ծխում են․․․ Նաիրա Զոհրաբյան
Դիտեք նաև՝ Դիմակավորված անձինք ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին․ նրանց դեմ հաղորդում է տվել Ալեն Սիմոնյանը
***
|
Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս պահին Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին տանում են Հատուկ քննչական կոմիտե, և ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է կիրառվի կալանք։ Սա ևս մեկ անժխտելի ապացույց է, որ Հայաստանը վերածվել է ստալինյան 1937-ի տարիներին բնորոշ բրնապետական ռեժիմի, որտեղ մարդկանց ձերբակալում են իրենց ազատ խոսքի ու իշխանություններին քննադատելու համար։ *** |
|
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես և սպասվում էր՝ օրվա կառավարիչների արձագանքը չուշացավ․ առավոտյան բարլուսով Վազգենին ու Նարեկին «մասկի շոու»-ով ձերբակալեցին ու տարան քննչական։ Մեր օրերի Հայաստանում արդեն «բարի» ավանդույթ է դարձել՝ իշխանությանը քննադատող ցանկացած դրսևորմանը հակազդել ռեպրեսիվ մամլիչով՝ փորձելով ապահովել վախի մթնոլորտ։ *** ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանության տարբեր դեմքերի` Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ուղղված ակնարկ-ռեպլիկներից հասկանալի էր, որ նրանք որևէ գործի շրջանակներում ձերբակալվելու են: *** |
|
«Նարեկ Սամսոնյանին ձերբակալեցին ու տարան քննչական։ Նույնը հավանաբար Վազգենին։ Կարված հոդվածը՝ հին ու բարի խուլիգանություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ կցելով տեսանյութեր։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն։ Մոտ մեկ ժամ առաջ գրառում էր կատարել նաև Վազգեն Սաղաթելյանը՝ նշելով․ «Հենց էս պահին դիմակավորված անձինք մտնում են մեր տուն»։ *** |
|
Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վազգենի և Նարեկի դեմ հաղորդում է տվել Ալեն Սիմոնյանը։ *** Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, «ԱրմենիաՍպուտնի»-ին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը` պատասխանելով հարցին, թե ինչ է կատարվում «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակների տներում։ *** Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա է խուլիգանության հոդվածով վարույթ հարուցվել Վազգեն Սաղաթելանի ու Նարեկ Սամսոնյանի դեմ, այն առնչվում է նոյեմբերի 10-ին եթեր հեռարձակված «Իմնեմնիմիին», հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը Նա մի դրվագ է նշել, որ նոյեմբերի 7-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հարցազրույցից հետո, Ալեն Սիմոնյանը Սամսոնյանին և Սաղաթելյանին անվանել է «շան տղերք»։ «Նոյեմբերի 10-ի իրենց եթերում Վազգենն անդրադառնում է այդ խոսքերին ու կոշտ ձևով, Նարեկն արձագանքում է, բայց չի հայհոյում։ Որտե՞ղ է այստեղ խուլիգանությունը։ Մարդկանց անվանում են «շան տղերք», ու դա խուլիգանություն չէ, իսկ դրան պատասխանելը խուլիգանությո՞ւն է»,-ասում է փաստաբանը։ Նա նշել է, որ խուզարկություն է արվել նաև «Անտիֆեյքի» գրասենյակում, վերցրել են ողջ տեխնիկան։ ***
|
|
Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս պահին Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին տանում են Հատուկ քննչական կոմիտե, և ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է կիրառվի կալանք։ Սա ևս մեկ անժխտելի ապացույց է, որ Հայաստանը վերածվել է ստալինյան 1937-ի տարիներին բնորոշ բրնապետական ռեժիմի, որտեղ մարդկանց ձերբակալում են իրենց ազատ խոսքի ու իշխանություններին քննադատելու համար։ *** |
|
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես և սպասվում էր՝ օրվա կառավարիչների արձագանքը չուշացավ․ առավոտյան բարլուսով Վազգենին ու Նարեկին «մասկի շոու»-ով ձերբակալեցին ու տարան քննչական։ Մեր օրերի Հայաստանում արդեն «բարի» ավանդույթ է դարձել՝ իշխանությանը քննադատող ցանկացած դրսևորմանը հակազդել ռեպրեսիվ մամլիչով՝ փորձելով ապահովել վախի մթնոլորտ։ *** |
|
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանության տարբեր դեմքերի` Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ուղղված ակնարկ-ռեպլիկներից հասկանալի էր, որ նրանք որևէ գործի շրջանակներում ձերբակալվելու են: *** Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էն, ինչ այս պահին անում են Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ պետական խուլիգանության հերթական դրսևորումն ա: Մարդիկ մեծ հնչեղություն ու դիտումներ ունեցող փոդքասթ են անում Սերժ Սարսգյանի հետ, որի ժամանակ ու հետո որևէ մեկին չեն անպատվում: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն իրենց լրիվ անկապ տեղն ու օդից անպատվում ա հանրայնորեն, էդ մարդիկ հանրային պատասխանում են: Ալենին ոչինչ, իսկ տղեքի տուն մասկի շոույով ներխուժում ու ձերբակալում են: Բռնապետական կարգերի հաստատման հերթական քյարփինջն ա դրվում ու էդ պատը քանդվելու ժամանակ դրա փլատակների տակ շատերն են մնալու»: |


