Պոլիտիկ.am-ը գրում է․ «Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմը գնալով թուլանում է․ ՀՀԿ-ից հեռանում են կուսակցության առանցքային դեմքերը՝ վերջին տարիներին երրորդ նախագահի քաղաքական հենարանները։ Օրերս ՀՀԿ-ից հեռանալու մասին հայտարարեց կուսակցության երիտասարդական կառույցի փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը։
Շատերի համար զարմանալի էր նրա հեռանալը։ Այս մարդը Սերժ Սարգսյանի համար ընդդիմախոսների հասցեին հայհոյանքներ գրելու գլխավոր պատասխանատուն էր։ Ի՞նչ պետք է պատահած լիներ, որ նա հեռանար ՀՀԿ-ից։ Ոմանք պնդում էին, թե պատճառը կարող է գաղափարական լինել։ Բայց ի՞նչ «սև կատու» կարող էր անցնել Սերժ Սարգսյանի և նրա երիտասարդ գաղափարակցի միջև։
Ավանդական մեդիան լռում է, լռում է նաև ՀՀԿ-ն, փոխարենը տեղեկություններ են հայտնվում տելեգրամյան ալիքներում։ Ռուսալեզու հայտնի «Девушка с ружьём» տելեգրամյան ալիքը գրել է, որ պատճառը ֆինանսական է։ Ըստ այդ ալիքի՝ Աշոտ Անդրեասյանը Սերժ Սարգսյանի կուսակցության երիտասարդական կառույցից իրեն վստահված մոտ 30 հազար դոլար է առերևույթ իրենով արել և այդ գումարները տանուլ տվել կազինոներում։ Սերժ Սարգսյանը համարել է, որ սա գողություն է անձամբ իրենից ու պարտադրել է, որ ՀՀԿ ԵԿ փոխնախագահը, կուսակցության ղեկավար մարմնի անդամը, հեռանալու դիմում գրի։
Մենք փորձեցինք տեղեկությունները ճշտել ՀՀԿ մամուլի կենտրոնից և անձամբ արդեն նախկին ՀՀԿ առանցքային դեմքից, բայց ապարդյուն։ Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա սա ևս մեկ բացատրություն կլինի, թե ինչպես Սերժ Սարգսյանը տապալեց երկրի կառավարումը։ Սեփական կուսակցությունում նման իրավիճակ ունեցողը չէր կարող երկրում այլ իրավիճակ ունենալ»։
Դիտեք նաև՝