▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 ամենատարածված մղձավանջներն ու դրանց նշանակությունը

Հոգեբան և երազների մասնագետ Ուոլես Իենը նշում է. «Մղձավանջն այն երազն է, որը մարդու մոտ վախի զգացողություններ է առաջացնում։ Երազները միայն պատկերների հոսք չեն, դրանք զգացողությունների հոսք են։ Մարդիկ մղձավանջներ են տեսնում, երբ ուժգին էմոցիոնալ ապրումներ են ունենում իրենց իրական կյանքում»։

Նա նաև նշում է, որ մենք ինքներս ենք ստեղծում մեր երազներն ու դրանց մեջ տեղի ունեցող ամեն բան։

Հոգեբանն առանձնացնում է երեք ամենատարածված մղձավանջները, որ մենք տեսնում ենք, և բացատրում դրանց նշանակությունը. դրանք են հետապնդվելը, ատամները կորցնելն ու ժամանակին զուգարան հասնել չկարողանալը։

Եթե երազում քեզ հետապնդում են...

1357473426_chased_by_zombie_horde_w11

Եթե երազում տեսնում ես, թե ինչպես են քեզ հետապնդում, նշանակում է՝ իրական կյանքում դու ինչ-որ նպատակի հետևից ես գնում։ Այս մղձավանջային երազները հուշում են այն մասին, որ իրական կյանքում որոշակի դժվարությունների ես հանդիպում և դժվարությամբ ես կարողանում դրանց միջով անցնել՝ նպատակիդ հասնելու համար։

Եթե երազում տեսնում ես, թե ինչպես են թափվում ատամներդ...

Ատամները ներկայացնում են մարդու ինքնավստահությունն ու ուժը։ Դու ցույց ես տալիս ատամներդ, երբ ժպտում/«մռնչում» ես։ Երբ երազում տեսնում ես, թե ինչպես են թափվում ատամներդ, նշանակում է՝ իրական կյանքում այնպիսի իրավիճակ կա, որը ճնշում է ինքնավստահությունդ, և դա երազում արտացոլվում է ատամներիդ թափվելու տեսքով։ Լավագույն բանը, որ կարող ես անել, ավելի ինքնավստահ ձևանալն է, որովհետև դա անելով՝ դու կսկսես իրականում էլ ավելի ինքնավստահ զգալ։

Եթե երազում տեսնում ես, որ զուգարան գնալու կարիք ունես, սակայն չես կարողանում հասնել...

Զուգարանի կարիք ունենալը երազում արտացոլում է սեփական կարիքները հոգալ կարողանալը։ Սա հատուկ է այն մարդկանց, ովքեր ավելի շատ մյուսների կարիքների մասին են մտածում, քան իրենց սեփական։ Մյուսների համար հոգ տանելու լավագույն միջոցն առաջին հերթին ինքդ քո մասին հոգ տանելն է։

Աղբյուրը` Blognews.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին