▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 ստաբիլ բան կա՝ Նիկոլի դավաճանություններն ու Իրանի պնդումները, որ դա չի լինելու․․․Վարդան Հակոբյան

2 ստաբիլ բան կա՝ Նիկոլի դավաճանություններն ու Իրանի պնդումները, որ դա չի լինելու․․․Վարդան Հակոբյան

***

«Հարավային Կովկասը անտեր տարածաշրջա՞ն է, որ Թրամփը կարողանա վարձակալել»,- այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Վելայաթին` ԱՄՆ-ում Փաշինյան-Թրամփ-ԱԼիև ստորագրված հռչակագրի մասին։

«Կովկասը աշխարհի ամենազգայուն կետերից մեկն է, և այդ ճանապարհը կդառնա ոչ թե «Թրամփի երթուղին», այլ նրա վարձկանների գերեզմանոցը»,- նշել է Վելայաթին և ընդգծել, որ այս միջանցքը կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, կտեղաշարժի սահմանները և նախատեսված է Հայաստանը մասնատելու համար։

«Թրամփը, կարծես, իրեն անշարժ գույքի գործակալ է համարում, որը կարող է վարձակալել հողեր կամ ամբողջ շրջաններ։

Այս դավադրության իրականացումը կվտանգի Հարավային Կովկասի անվտանգությունը:

Հետևաբար, Իրանը շեշտում է, որ կգործի տարածաշրջանային անվտանգության շահերից ելնելով՝ Ռուսաստանի հետ կամ առանց դրա, չնայած մենք կարծում ենք, որ Ռուսաստանը նույնպես ռազմավարական առումով դեմ է այս միջանցքին»,- ասել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին