Մայիսի 29-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Հակոբ Մանանդյան և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վերմիշյանն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին, ովքեր համադասարանցիներ են, նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ |