▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 ժամ՝ մոմերի ներքո. Նավավարն ու Ժան Պոլը միանում են «Մոլորակի ժամ» շարժմանը

Արամի 42/1 հասցեում գտնվող  Նավավար ձկնալի ըմպելարանն  ու Ժան Պոլ էքզիստենցիալ սրճարանը միանում են  «Մոլորակի ժամ» շարժմանը և իր հյուրերին առաջարկում են  աբաթ երեկոյան, 20.30-ից մեկ ժամ անցկացնել մոմերի ներքո:

Երեկոն խորհրդավոր կդարձնեն նաև հատուկ երեկոյի համար ընտրված երաժշտությունը,  խմիչքն ու ճաշացանկը: 
Միացեք խորհրդանշական շարժմանը՝ հանուն մեր միակ ու անկրկնելի Երկիր մոլորակի...

Հիշեցնենք, որ «Մոլորակի ժամ» միջազգային էկոլոգիական ակցիայի մարդիկ միանում են կամավոր, իսկ քաղաքները, միանալով ակցիային, պարտավորվում են մեկ ժամով անջատել քաղաքի արտաքին լուսավորությունը: Նախորդ տարի այս ակցիային մասնակցել է աշխարհի ավելի քան 6 հազար քաղաք:

Հայաստանում ակցիան անցկացվում է արդեն 6-րդ տարին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին