▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«1,5 ամիս ժամանակ՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը լուծելու համար»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսրայելը ոնց որ թե մոտ մեկ ու կես ամիս ժամանակ ունի որպեսզի Զանգեզուրի միջանցքի հարց լուծի...
Օրերս ԱՄՆ կոնգրեսի ղեկավար Մայք Ջոնսոնը ստիպված է եղել իմպերատիվ կարգով դադարեցնել Կոնգրեսի աշխատանքները և պատվիրակներին վաղաժամ արձակուրդ ուղղարկել մինչև սեպտեմբեր: Պատճառն այն էր, որ մի շարք հանրապետականներ դեմոկրատների հետ մեկտեղ ցանկանում էին որոշում ընդունել, որը կպարտադրեր գործադիրին հրապարակել Ջեֆրի Էպստեյնի գործին վերաբերվող փաստեր: Գործադիրը, Թրամփի մեծ ջանքերի շնորհիվ, դեռևս հրաժարվում է այդ ամենը հրապարակել:
Թրամփի գլխավոր թիմակիցներն արդեն բացահայտ մեջքից հարվածում են իրենց երբեմնի առաջնորդին: Իլոն Մասկը, Թաքեր Քարլսոնը և նույնիսկ Թրամփի նախկին շտաբի պետ Սթիվ Բենոնը հրապարակավ պնդել են, որ Էպստեյնը ոչ թե պարզապես մեծահարուստ մանկապիղծ էր, այլ իսրայելական Մոսադի գործակալ, ում հատուկ աճեցրել են, միլիարդատիրոջ առասպել ստեղծել նրա շուրջ, որպեսզի նա ամերիկյան էլիտաների շրջանակներում հետախուզական և լոբիստական գործունեությամբ զբաղվի: Սա են պնդում Թրամփի երբեմնի ամենակարևոր դաշնակիցները, ինչն էլ ավելի ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ պարզվել է նաև, որ Թրամփը շատ մտերիմ է եղել Էպստեյնի հետ և այդ ազդեցության գոտում է եղել ու ըստ ամենայնի կա:
Թրամփի մեկ այլ երբեմնի աջակից` Քենդիս Օուենսը, հաղորդում է եթեր տվել, որտեղ բացահայտել է, թե ինչպես է Իսրայելը կեղծել հրեաների ցեղասպանության մասին ահասարսուռ պատմությունները, և որ օրինակ մի հոլոքոստով անցած գրող, ով իր հուշերի համար նոբելյան մրցանակ է ստացել, իրականում ոչ մի աղերս չի ունեցել հոլոքոստի հետ ու իր սարսափելի հուշերն էլ ամբողջովին կեղծ են: Թե Նոբելյան մրցանակի, թե այս կեղծիքների տիրաժավորման այլ մարտավարությունների հիմնական պատասխանատուն Ջեֆրի Էպստեյնի աներ հայրիկ Ռոբերտ Մաքսվելն է: Քենդիսն իմիջայլոց իմ աջքը «ծակեց», երբ ԱՄՆ հեռուստատեսությամբ հայտարարեց, որ Գազայում և Արցախում ցեղասպանություն է տեղի ունենում:
Թաքեր Քարլսոնն իր հաղորդման ընթացքում բացահայտել է այն փաստը, որ «միլիարդատեր» Ջեֆրի Էպստեյնին, ով նույնիսկ բարձրագույն կրթություն չուներ, 1974 թվականին գործի են դասավորել ԱՄՆ լավագույն դպրոցներից մեկում՝ Դալթոնում, որպես մաթեմատիկայի դասատու, որտեղ նա «աշխատել» է ԱՄՆ էլիտայի երեխաների հետ: Հիշյալ դպրոցի տնօրենը ազգությամբ հրեա` Դոնալդ Բարրը, ով ժամանակին CIA-ի նախահայրերից էր և պատասխանատու էր «Morale Operations» (այսինքն՝ դեզինֆորմացիայի տարածում և գործակալների հավաքագրում) վարչության համար: Բացահայտվել է, որ միլիարդատեր «դառնալուց» հետո Էպստեյնը սերտորեն համագործակցել է ֆունդամենտալ ֆիզիկայով զբաղվող մի շարք գիտնականների հետ` Դոնալդ Բարրի որդի Ստեֆան Բարրի միջոցով: Իսկ երբ 2019 թվականին Էպստեյնին որոշեցին խուրդել, նրան ձերբակալելով ու արագ սպանելով բերդի խցում, այդ պահին Թրամփի գլխավոր դատախազն էր Դոնալդ Բարրի մյուս որդին՝ Ուիլլիամ Բարրը:
Այս ամենի ֆոնին` իսրայելական ամրոց համարվող Նյու-Յորքում քաղաքապետի ընտրությունների փրայմերիզում հաղթել է ազգությամբ մի հնդիկ, ով պդնում է, որ Իսրայելը ցեղասպանություն է իրագործում: Զոհրան Մամադանի անունով ուգանդացի այս հնդիկը նաև շիա մահմեդական է:
Հիշյալ բացահայտումներն ու բազմաթիվ այլ փաստերը անշուշտ ամերիկյան էլիտաների կողմից կազմակերպված արտահոսքեր են: Այս ամենը վաղուց էր հայտնի, բայց հասու չէր լայն շերտերին: Տեղեկատվական այս ցունամին կանգնեցնելու համար Կոնգրեսը ժամանակից շուտ ցրելով` Թրամփն Իսրայելին մոտ մեկ ու կես ամիս ժամանակ է տվել իրավիճակին լուծում գտնելու ու թեմաները «փակելու» համար:
Եթե Իսրայելին չհաջողվի լեզու գտնել իր հակառակորդների հետ ԱՄՆ-ի ներսում, ապա մինչև սեպտեմբեր նրանք պետք է անպայման լուծեն Իրանի շրջափակման և լայնամասշտաբ պատերազմ հրահրելու հարցը: Հետևաբար Զանգեզուրի միջանցքի հարցը դառնում է գերկարևոր:
Սա է պատճառը, որ Փաշինյանը, իրան մեջտեղից ճղելով, փորձում է տեղեկատվական դեզինֆորմացիաներ և ապակողմնորոշումներ ստեղել` ի դեմս ահաբեկիչների, քեռակինների և այլնի... Իրենց պետք է, որ միջանցքի հարցը ոչ մի դեպքում հանրային օրակարգ չմտնի:
Եթե ուզում եք սրանց դեմ պայքարել, պետք է սկսեք իրենց թելադրած շինծու մարտերից հեռու մնալ, որպեսզի տեսնեք իրականը... Էս մարդիկ հազարավոր տղերքի փուռը տվին` զուտ քաղաքական հաշվարկներից ելնելով, մի քանի տասնյակ բանտարկյալն ինչ ա, որ չբռնեն` զուտ տեղեկատվական մշուշ ստեղծելու համար: Ընդ որում այդ մշուշն էլ զուտ «նա վսյակիյ» են անում... հարցը դեռ օդում է կախված»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին